Monday, August 28, 2017

Միհրան Ծառուկյանի նոր երգերը միայն զզվանք են առաջացնում

Ես պետք է անկեղծանամ․ Միհրան Ծառուկյանին միշտ համարել եմ թյուրիմացություն՝ երաժշտական ասպարեզում։ Երբեք ձայն չի ունեցել, միշտ տափակ երգեր է կատարել ու վստահ եմ՝ միակ գործոնը արտաքին տվյալներն են, որոնք չգիտես ինչու խելքահան են անում անուղեղ դեռահաս աղջիկներին։ Սակայն, Միհրանի վերջին մի երկու երգերը լսելուց հետո իրական մարմնական զզվանք եմ ապրում։

Չէ, ձայնային տվյալները չեն փոխվել՝ կայուն զզվելի կային, այդպիսին էլ մնացել են։ Ոչ էլ գործիքավորումն է ավելի անորակ դարձել՝ կայուն դփ-ցկ-դփ-ցկ կար, այդպիսին էլ մնացել է։ Պարզապես հիմա սկսել է զռռալ, որ Միհրանը կոնկրետ երգացանկ է կազմում՝ ռեստորաններում երգելու համար, որպեսզի ծնունդներին, հարսանիքներին, կնունքներին շատ պատվիրեն։ Ճար ունենար՝ էլէգիա էլ կերգեր, որ քելլեխներին կաչեին, բայց երևի չի ֆայմել դեռ էդ ուղղությամբ մտածել։

Վերցնենք Միհրանի վերջին հոլովակը՝
Բացարձակ զռռում ա, որ Միհրանը էս երգը մոգոնել ա զուտ նրա համար, որ հարուստների երեխաների ու նամանավանդ՝ աղջիկ երեխաների ծնունդներին իրեն ռեստորաններ հրավիրեն, որ այս երգի երգի։ Ու դեռ դա չէ պրոբլեմը։ Մի հատ երգի բառերը լսեք էլի, ասես «Ինչպես պոռճի լակոտ դաստիարակել» ուսուցողական ձեռնարկի անոնս լինի․

Սիրտդ ինչ ուզի՝ հարց չկա
Բալե՛ս, քո համար կանե՜մ (կանեմ-ը՝ անպայման կլկլոցով)
Գիտես, որ սիրուս չափ չկա,
Քո համով ցավը տանեմ։

Միանգամից հասկանալի է, թե կոնկրետ ինչ մտահորիզոնով լսարանի է ուղղված այս սքանչելի կրկներգը։

Ու ես դեռ ինչ-որ կերպ կհասկանայի, որ այսպիսի «մանղալային սիմֆոնիաներ» անեին մարդիկ, ովքեր կայուն եկամտի աղբյուր չունեն, մի բան պետք է անեն, որ տուն պահեն, դրա համար մակարդակի մասին չեն մտածում։ Բայց Միհրանի բարեկեցությանն ի՞նչ է եղել․ սերիալներում նկարվում է, համերգների մասնակցում է, գովազդներում նկարվում է, երգեր թողարկում է․․․ Բայց արի ու տես, որ ագահությունն է երևի խեղդում, դրա համար պետք է աղջիկների ռաբիզ պապաների սենտիմենտների վրա խաղալ, բանակի քեֆերին հարիր երգերով՝ էդ սեգմենտին գրավել, հավերժ սիրո ու տաշի-տուշիներով՝ պսակվողներին և այլն։ Ձեռը քարի տակ ա մնացել։

Դե, քանի որ էս է մակարդակը, Միհրանին առաջարկում եմ նաև երգ երգել չվառված խորովածի բերկրանքի, խաշի սեզոնի բացման, մանղալի կողքը մի բաժակի ու ինչ որ տխուր երգ՝ օղորմաթասի մասին։ Չէ՞ որ վուլգարությունն ու ռաբիզությունն անպակաս են ու մի՜շտ կգտնվի շնորհակալ և որ ավելի կարևոր է Միհրան Ծառուկյանների համար՝ վճարունակ լսարան նման աղբի համար։