Tuesday, February 2, 2016

Դաշնակցական ցինիզմ, կամ ինչպես սեփաական պադոշությունը մատուցել, որպես անձնազոհություն

Դաշնակները ցինիկ են ու դա նորություն չէ, բայց երեկ Արմեն Ռուստամյանը դաշնակցական ցինիզմի նոր բարձրունքներ նվաճեց՝ հայտարարելով, որ իրենք համագործակցության մեջ են մտնում իշխանությունների հետ, քաջ տեղյակ լինելով, որ իշխանությունները հեղինակազրկված են ու այդ պատճառով, համագործակցությունը կվնասի ՀՅԴ-ի վարկանիշին, բայց դա արվումն է հանուն ազգի բարօրության․․․

Ասա տնաշեն, հերթական անգամ քաղաքական մարմնավաճառություն եք արել՝ լավ եք արել, մեկ է, բոլորն էլ գիտեին, որ նման մի ֆոկուս անելու եք, բայց ի՞նչ կարիք կա նման պաթետիկ լույսի ներքո մատուցել Ձեր մշտական հաճախորդի կարգավիճակը։ Ի՞նչ ազգային բարօրություն, ի՞նչ վարկանիշ, ի՞նչ հեղինակազրկում։

Այո՛, իշխանություններին ու մասնավորապես՝ ՀՀԿ-ին չեն սիրում, բայց այնպես չէ, որ ՀՅԴ-ի համար էր ժողովրդի խելքը գնում։ Ու ինչքան էլ դաշնակները հոխորտան, որ ՀՅԴ-ին բան ասողները, պետք է ՀՅԿ-ի ոտքերը լվանան ու ջուրը խմեն, փաստը մնում է փաստ, որ բոլորը ՕԵԿ-ին ծաղրում են ու ձեռք են առնում հաճախորդացման մի դրվագի համար, իսկ ՀՅԴ-ին ամեն քաղաքական եթերաշրջանում առնվազն մի անգամ կոալիցիայից դուրս է գալիս ու ներս մտնում։ Այսպես ասած՝ ՕԵԿ-ի ռեցեդիվիստ տեսակն են։

Ու պետք չէ ժողովրդի վրա մուննաթ գալ, թե Ձեր վարկանիշի հաշվին հանուն լավի համար եք պայքարում։ Պայքարում եք հանուն նախարարական պորտֆելների, ադմինիստրատիվ լծակների ու պաշտոնների ու այդ պայքարում թքած ունեք ինչպես Ձեր գաղափարախոսության, այնպես էլ ազգի բարօրության վրա և բարի եղեք, գոնե Ձեր ծախու էությունը մեր վրա որպես բարեպաշտություն մի խուրդեք։

No comments:

Post a Comment