Wednesday, November 30, 2016

Սամվել Կարապետյանի միակ ԲԱՑԱՍԱԿԱՆԸ ՀՀ-ում

Картинки по запросу Սամվել Կարապետյան2016 թվականի նոյեմբերի 18-ին ԻՐԱԿԱՆ ծեծկռտուքը կոծկելու համար հայտարարվեց, թե իբր դատավորներն են ծեծկռտուք սարքել ՀԷՑ-ում։ Բայց ամեն ինչ իրականում եղել է հետևյալ կերպ:
Ս. Կարապետյանի կողմից ՀԷՑ-ը գնելուն զուգահեռ այնտեղ ձևավորվեց տաշիրական աշխատակազմ և ՀԷՑ-ի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվեց իրավաբանական վարչություն, որի ղեկավարը Ս. Կարապետյանի աշխատակիցներից մեկի եղբայրն է, որն իրավաբանության հետ ոչ մի կապ չունի։ Սույն պարոնը, որին կնվիրեմ գրվածքիս երկրորդ մասը, աշխատել է Վանաձորի բանկում, Վանաձորի ոչ պետական ընկերություններում, Վանաձորի ոչ պետական համալսարանում: ՀԷՑ գալուն պես, ինչպես նախկին մի քանի աշխատավայրերում նա արագ վաստակեց բոլոր աշխատակիցների թշնամանքն ու դժգոհությունը, սակայն ով դրա մասին բարձրաձայնում էր, հայտնվում էր ՀԷՑ-ի պատերից դուրս:
Այս և այլ ծեծկռտուքների հեղինակը նման ոճով աշխատող իրավաբան Էդգար Ղազարյանն է, որը միակ մարդն է ումից չի կարողանում ազատվել Սամվել Կարապետյանը: Մեկ տարվա ընթացքում 4-5 անգամ նա ներկայացել է աշխատանքի ձեռքերը վիրակապված, հասցրել է վիճաբանել և մասնակցել ՀԷՑ-ում բազմաթիվ ծեծկռտուքների, այդ թվում տնօրենի օգնականի, անվտանգության աշխատակիցների, գլխավոր ճարտարապետի և այլ մարդկանց հետ։
Իսկ այդ չարաբաստիկ օրը, իրական ծեծկռտուքը ՀԷՑ-ում սարքել է հենց նա՝ դաժան ծեծի ենթարկելով ԳԼԽԱՎՈՐ հաշվապահին` Նաիրի Ադամյանին, որն ըստ իր պատկերացման Տաշիրի մարդը չէ։ Դա կհաստատեն նաև 1-03 ծառայությունից, քանի որ կանչ է ձևակերպվել, որից հետո Տաշիրից զանգել և կանչը չեղյալ են հայտարարել։
Հերիք չէ նա 3 մլն դրամ աշխատավարձ է ստանում, ընկերությունից մեքենա է ստանում, մի բան էլ իրեն այդպես է պահում։

Friday, October 28, 2016

Տարոն Մարգարյանն ընդամենը երկու օրում հերթական անգամ հիշեցրեց, որ քաղաքապետ լինելու իրավունք չունի

Картинки по запросу տարոն մարգարյանԽելացի մարդը սովորում է ուրիշների սխալների վրա, սովորական մարդը սովորում է իր սխալների վրա, դե իսկ մարդիկ, ովքեր անգամ սեփական սխալների վրա չեն կարողանում սովորել․․․ մի խոսքով, դուք ինձ հասկացաք։ Երրորդ տեսակի մարդիկ բնավ քիչ չեն մեր շուրջբոլորը, բայց համաձայնվե՛ք, եթե մեր կողքին անխելքների առկայությունը նորմալ է ու նույնիսկ բնականոն, ապա իշխանության բարձր օղակներում անխելք մարդ ունենալն աղետ է։

Թվում էր, թե Տարոն Մարգարյանը մի կերպ յուրացրել է այն պարզ իրողությունը, որ կոնկրետ իր պարագայում լավագույն լուծումը «тише воды, ниже травы» մնալն է ու տևական ժամանակ կարողանում էր խուսափել ֆեյսբուքյան բուռն ալիքների։ Բայց Տարոն դու Տարոն, չդիմացավ ու տևական լռությունից հետո իսկական շռնդալից քամբեք արեց վիրտուալ ուշունցի դաշտ։

Ես վաղուց հույսս կտրել եմ, որ փիառ ու Երևանի քաղաքապետարան հասկացությունները երբևէ ընդհանուր հայտարար կունենան իրար հետ, բայց համաձայնվեք, արդեն փիառն էլ է մեծ շռայլություն։ Իրոք պետք է հակափիառի հանճար լինես, որպեսզի հոկտեմբերի 27-ի նախօրեին դպրոցական խուլիգանի պես խոսես այդ ողբերգության զոհ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի հետ։ Դե իսկ այսպիսի պանծալի հերոսությունից հետո թույլ տալ, որ Երևանի կենտրոնում հնագույն շինություններից մեկը պայթեցնեն՝ առանց պատշաճ զգուշացման ու քննարկումների, դա արդեն հակափիառի հանճարի բան չէ, դա ինքնախարազանման գուրուի մակարդակ է արդեն։

Այնպես չէ, որ դարի բացահայտումը կլինի, եթե ասեմ, որ Տարոն Մարգարյանը պարզապես իրավունք չունի զբաղեցնել Երևանի քաղաքապետի պաշտոնի պես բարձր օղակ, բայց եկեք արձանագրենք, որ այս երկու իրադարձությունները հերթական անգամ հիշեցնում են մեզ այդ մասին։ Չի կարող մարդը, ով զուրկ է թե՛ տակտի զգացումից, թե՛ ինքնավերլուծություն անելու ունակությունից այսքան երկար մնալ այդ պաշտոնին։ Ու արդեն հավես էլ չկա պարոն Տարոնի համար երկար-բարակ բացատրելու, թե կետ առ կետ ինչով էր սխալ, ինչը կարելի էր անել այլ կերպ և ինչու, որովհետև ասողին լսող է պետք, իսկ տվյալ պարագայում գործ ունենք պաթոլոգիական համառության ու «խլության» հետ։

Tuesday, October 25, 2016

Մինչև մենք չփոխվենք, երկիրը չի փոխվելու` անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ կամ նախագահ

Картинки по запросу կարեն կարապետյանՈ՜ւմ խոսեցնես՝ դժգոհ է։ Դժգոհ է իշխանություններից, դժգոհ է երկրից, դժգոհ է կյանքից։ Բայց այդ դժգոհներից դժվար թե գտնվի մեկը, ով դժգոհ լինի իրենից։ Այն առումով, որ մեղադրի ինքն՝ իրեն, կամ էլ գոնե իր մեղավորության բաժինը հասկանա այն ամենում, ինչը հարուցում է նրա դժգոհությունը։

Հեքիաթ է, թե մենք խիստ իմաստուն, լավ զարգացած ու մշտապես առաջադեմ ազգ ենք: Վերլուծելով վերջին 25-30 տարիների մեր վարքը, կարելի է հանգիստ խղճով պնդել, որ մենք բավականին կարճամիտ, թերզարգացած ու ասիական գավառամտությամբ աչքի ընկնող ազգ ենք։ Եվ սրա հիմքում ընկած է այն խնդիրը, որ անհատական մակարդակում չենք կարողանում սթափ գնահատական տալ ինքներս մեզ ու որ ավելի կարևոր է՝ գրեթե բացակայում է ինքնաքննադատությունը։

Ու այս ամենի ֆոնին, բավականին զավեշտալի է ու տխուր է էյֆորիայի այն ալիքը, որը տիրում է նոր վարչապետի շուրջ։ Քավ լիցի, այնպես չէ, որ դժգոհ եմ Կարապետյանից։ Անգամ առանց համեմատականներ անցկացնելու նախորդների հետ, կարող եմ փաստել, որ ավելի շուտ գոհ եմ, քան դժգոհ նրանից։ Խնդիրը Կարապետյանը չէ։ Խնդիրը մարդկանց ակնկալիքներն են, ովքեր կարծես ոչ թե վարչապետի հետ գործ ունեն, այլ մի բարի կախարդի, ով կախարդական փայտիկով լուծելու է բոլոր հարցերը։ Իսկ եթե չլուծի, ապա դրա մեղավորությունը մութ ուժերինն է։

Տիկնա՛յք և պարոնա՛յք, մի լուր ունեմ Ձեզ համար, եթե այդպես եք մտածում․ ոչինչ չի փոխվելու, եթե դուք չփոխվեք, և բացարձակապես կապ չունի, թե ով կլինի վարչապետ, նախագահ, թագավոր, թե հոգևոր առաջնորդ։ Քանի դեռ մեզանից յուրաքանչյուրը ոչ թե խոսքով, այլ գործով դեմ չէ օրինակ օլիգարխիային (ոչ թե ափսոսում է, որ ինքը չէ այդ օլիգարխի տեղը), քանի մեզանից յուրաքանչյուրը պատրաստ չէ ապրել օրենքով (այլ ոչ թե ափսոսալ, որ ինքը չի մտնում այն մարդկանց ցուցակ, ովքեր վեր են օրենքից), քանի դեռ մեզանից յուրաքանչյուրը սեփական հոգսերը հոգալուց ու երկրից պահանջելուց, պատրաստ չէ ինքը օգտակար լինել ու տալ երկրին․․․ մենք չենք ապրելու ավելի լավ երկրում։

Վերջիվերջո պետք է հասկանալ, որ երկիրն իրոք լավը, կամ էլ վատը չեն լինում։ Մեր խնդիրների արմատը հենց մեզանում է, որովհետև մարդկային սխալներից ու արատներից են բխում դրանք բոլորը։ Ու պետք չէ կարծել, թե նրանք, ում դուք մեղադրում եք բոլոր չարիքների համար (ընդ որում՝ արդարացիորեն) լուսնից ներկրված են։ Էլի մարդ են։ Մարդ են, ինչպես ես ու Ձեզանից յուրաքանչյուրը։ Պարզապես նրանք հայտնվելով գայթակղության առջև՝ չեն դիմակայել դրան ու խնդիրն այն է, որ նույն իրավիճակում նույն գայթակղություններին չի դիմակայի մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը։ Այ սա՛ է խնդիրը։ 

Monday, October 17, 2016

Հասմիկ Պողոսյանին պետք է դատել գործուղումների վրա մսխված 23,2 միլիոն դրամի համար

Картинки по запросу հասմիկ պողոսյանՄի տեսակ տպավորություն է, որ մեր իշխանական վերնախավը նոր հայեցակարգ է կիրառում, որի համաձայն նույնիսկ վերջին թալանչու համար ծայրագույն պատիժը պաշտոնանկությունն է։ Այսինքն՝ իրեն գործից հանում են ու վե՛րջ։ Էլ էական չէ, թե ինչ ղալլաթներ է արել, ինչքան է կերել ու ինչքան վնաս է պատճառել։ Կարելի է մտածել, թե պաշտոնանկությունը ծայրագույն պատիժն է մեր երկրում։

Օրինակ՝ մշակույթի նախկին արհավիրք նախարար Հասմիկ Պողոսյանը։ Գիտե՞ք, որ սույն տիկինը միյան գործուղումների վրա ու միայն 2014-2015 թվականների մսխել է 23,2 միլիոն դրամ։ Մեր բարձրաշխարհիկ մշակութամայրը յաման աշխատասերն էր փաստորեն ու երկու տարում հասցրել է 21 (!!!) անգամ գործուղումների գնալ։ Ու ասեմ, Հասոյի մոտ губа не дура՝ Վենետիկներով, Փարիզներով ու եվրոպական այլ գեղեցկագույն վայրերով վոյաժներ է արել։

Պարզ մաթեմատիկական հաշվարկը ցույց է տալիս, որ Հասմիկ Պողոսյանի ամեն գործուղումը բյուջեի վրա նստել է միջինում 1,1 միլիոն դրամ․․․ Տիկնա՛յք և պարոնա՛յք, մեզ էշի տեղ են դնում, որովհետև անգամ բիզնես դասի համար նման գներ ճարելն առանձնակի տաղանդ է պահանջվում և կարծում եմ, որ մենք գործ ունենք նորանշանակ վարչաետի բնորոշած «պրիմիտիվ գողության» մեխանիզմի հետ։

Եթե մշակութամայրը հաջողացրել է միայն երկու տարում շուրջ 50 հազար դոլար արժենալ բյուջեի վրա ու այն էլ՝ միայն գործուղումներ մասով, պատկերացնո՞ւմ եք, թե որքան են կազմում նրա պաշտունավարման բոլոր 8 տարիների գործուղումների ընդհանուր ծախսերը և որ առավել կարևոր է ու քրեորեն պատժելի՝ այդ գումարի ո՞ր մասն է իրականում գրպանվել։ Կարծում եմ, որ եթե ապրեինք նորմալ պետությունում, Մշակութամոր վոյաժներով պետք է առաջին հերթին հետաքրքրվեին պատկան մարմինները, այլ ոչ թե բլոգերներն ու լրագրողները։ Իսկ եթե մի քիչ նորմալ երկրում ապրեինք, ապա պատկան մարմինները գուցե առաջինն էլ չհետաքրքրվեին, բայց թեմայի այսքան արծարծվելուց հետո, պետք է Հասոյին առնվազն հարցաքննության կանչեին։

Առհասարակ, ես կարծում եմ, պետությանը 23,2 միլիոն դրամի վնաս հասցրած ցանկացած ոք, այն էլ նախարար, պետք է խստագույն պատիժ կրի ու այդ պատիժը ոչ թե պաշտոնանկությունը պետք է լինի, այլ 2-ը 2-ի վրա ճաղերով «սենյակում» անցկացված մի քանի տարին։

Saturday, October 15, 2016

Ռուսերեն լեզվի դեմ արշավը ոչ թե հայրենասիրության, քայլ քաղքենիության դրսևորում է

Картинки по запросу Լևոն ԱլթունյանՎերջին 10 օրերին առավել հաճախ քննարկվող թեմաներից մեկը կապված է ռուսերենի իմացության հետ։ Նախ, ակտիվորեն սկսեց շրջանառվել այն հարցը, որ Առողջապահության նորանշանակ նախարարն իբր պարտադրում է նախարարության աշխատակիցներին իմանալ ռուսերեն ու ինքն էլ ռուսախոս է, իսկ այսօրվա մեյնսթրիմ թեմաներից մեկն էլ Արա Աբրահամյանի ելույթն է իր իսկ կազմակերպած տնտեսական ֆորումում, որտեղ նա՝ ի տարբերություն այլ ելույթ ունեցողների, խոսել է հայերեն։

Տիկնայք և պարոնայք, ռուսերեն ու ցանկացած լեզվի դեմ արշավը ոչ մի աղերս չունի հայրենասիրության հետ։ Ընդհակառակը, որպես կանոն, դա լոկ քաղաքենիության ու տնական ֆաշիզմի դրսևորում է։ Ավելի առարկայական լինելու համար, քննարկենք վերոնշյալ օրինակները։

Արա Աբրահամյանը հայերեն է ելույթ ունեցել (եթե դա իհարկե կարելի է հայերեն կոչել), որովհետև ռուսերեն չի կարողացել։ Գիտենք նրա ռուսերենի իմացությունն էլ, հայերենինն էլ։ Դրա մեջ հայրենասիրական պոռթկում տեսնելը ծիծաղելի է, իսկ ռուսական կայսերապաշտության դեմ տարված միկրոհաղթանակ տեսնելը՝ աբսուրդ։

Առողջապահության նախարարի մասով էլ կարող եմ ասել, որ եթե դա համապատասխանում է իրականությանը ու նա առողջապահության նախարարության աշխատակիցներից ու նամանավանդ բժիշկներից ակնկալում է ռուսերենի իմացություն, ապա դա միանգամայն ճիշտ է կոնկրետ տվյալ ոլորտի համար։ Ես դժվարանում եմ պատկերացնել Հայաստանում ծնված, մեծացած ու բժշկական կրթություն ստացած մասնագետը ինչպես կարող է լինել լավ մասնագետ՝ չտիրապետելով ռուսաց լեզվին։ Չէ՞ որ մասնագիտական գրականության մի հսկայական մաս պարզապես չկա հայերենով ու բժիշկը պետք է տիրապետի ռուսերենի էլ, անգլերենի էլ, որպեսզի կարողանա լավ մասնագետ դառնալ։ Փոխարենը, պետք է անհանգստանալ, որ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ոչ մի դատապարտելի բան չի տեսնում բուժաշխատակիցներին կոնյակ-բամբաներկա-փող տալու երևույթի մեջ ու չի համարում դա կոռուպցիոն դրսևորում։

Ընդհանրապես, տիկնայք ու պարոնայք, այլ լեզուների դեմ հիստեիկ դրսևորումները գավառամտության ու քաղքենիության դրսևորումներ են։ Սեփական լեզվի բարօրության համար ոչ թե այլ լեզուներն ու դրանց կիրառությունն է պետք սահմանափակել, այլ սեփական լեզուն հարստացնել։

Wednesday, October 12, 2016

Չոռնի Գագոյին արդեն իսկ Հյուսիս-Հարավի գործով պետք է դատել

Картинки по запросу Գագիկ ԲեգլարյանԻշխանության բարձրաստիճան օղակներում սրբեր չկան։ Յուրացումների, գողության, մեքենայությունների ու կոռուպցիայի մեջ կարելի է կասկածել գրեթե ցանկացած պետպաշտոնյայի, բայց քչերին է հաջողվում ձեռքից բռնել օրինախախտումների ժամանակ։ Էլ ավելի հազվադեպ է լինում, երբ այդ դրվագների մանրամասները հայտնի են դառնում լայն լսարանին։ Չոռնի Գագոն հենց այդ եզակի դեպքերից է փաստորեն։

Մի կողմ դնենք նրա մութ անցյալը և տարատեսակ հերոսությունները, որոնք բազմիցս քննարկվել են նախկինում։ Մամուլում հայտնվել են տեղեկություններ, որ ՊԵԿ-ը կոպիտ խախտումներ է հայտնաբերել «Կորսան-Կորվիում կոնստրուկցիոն» իսպանական ընկերության հայաստանյան մասնաճյուղում, որոնց համար 2,6 միլիարդ դրամանոց ակտ է կազմվել և լրացուցիչ գանձնման է սահմանվել շուրջ 1 միլիարդ դրամ։ Այս ընկերությունը զբաղվում է Հյուսիս-Հարավի շինարարությամբ, որի ընթացքը առանց այն էլ մեծ հարցեր է առաջացնում, եթե հաշվի առնենք, որ արդեն շուրջ 600 միլիոն դոլար է ծախսվել, իսկ կառուցվել է ճանապարհի միայն չնչին մասը։

Հիշեցնեմ նաև, որ Չոռնին նախարար է նշանակվել 2012 թվականին ու մի տեսակ լուրջ էլ չի քննարկել, թե նախկինների մեղավորությունը որքան է, որովհետև 4 տարին առավե քան բավարար ժամանակ էր, որպեսզի հավուր պատշաճի կազմակերպեր այս պրոյեկտի ընթացքը։ Մինչդեռ, եթե հավատանք մամուլում շրջանառվող խոսակցություններին, ապա Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունն իրականացնող գրեթե բոլոր ընկերությունները, այդ թվում նաև «Կորսան-Կորվիում կոնստրուկցիոն»-ը այս կամ այն կերպ կապ ունեն մեր փառապանծ նախարարի հետ։ Ավելին ասեմ․ նման ընկերությունները, որոնք անուղղակի հանդիսանում են նրա սեփականությունը, այնքան շատ են, որ ըստ նախարարության աշխատակիցների, Չոռնին նախարար եղած ողջ ընթացքում նախարարությունում ամեն օր առավելապես զբաղված էր իր բիզնես կայսրության կառավարմամբ, ոչ թե իր անմիջական պարտականություններով։

Ու հիմա, փաստացի ունենք իրավիճակ, երբ Չոռնու ձեռքից բռնել են գողության վրա։ Այսքան խոսվում է ռեֆորմների և վերաիմաստավորման մասին։ Մի՞թե հնարավոր է գտնել ավելի հարմար «մատաղացու», որպեսզի բոլոր այդ խոսակցություններին ու բարի նպատակներին հնարավոր լինի հավատալ։ Թե՞ այս անգամ էլ Չոռնին ջրից չոր դուրս կգա, եթե չասենք, որ մոտ հեռանկարում կրկին բարձր պետական պաշտոնի կանցնի։ Հայաստանում ամեն ինչ էլ հնարավոր է։ 

Tuesday, October 11, 2016

Անառակ Դալլաքյանի վերադարձը․ երբ «մարած աբլիգացիաները» չեն ուզում համակերպվել իրականության հետ

Картинки по запросу դալլաքյանՎիկտոր Դալլաքյանը դուրս եկավ ՀՀԿ-ից։ Արդեն քանի օր է լուրեր էին շրջանառվում, որ նա անելու է դա ու վերստին ստանձնելու է ընդդիմադիրի դերը։ Նույնիսկ սեփական կուսակցությունն է հիմնելու՝ «Շրջադարձ»։ Ասում են, թե Սեյրան Օհանյանն էլ է միանալու նրան։ Օհանյանի մասին չգիտեմ, առանձին քննարկման թեմա է, իսկ այ Դալլաքյանի մասով հստակ դիրքորոշում ունեմ։

Դալլաքյանը «մարած աբլիգացիա»-ի կարգավիճակ ունեցող քաղաքական գործիչ է, կամ, ինչպես Սերժ Սարգսյանն էր ժամանակին բնորոշել՝ հաճախորդ։ Սա հասկանում եմ ես, սա հասկանում են քաղաքական դաշտի ներկայացուցիչները, սա հասկանում են մարդիկ։ Կարծես թե միայն Դալլաքյանն է, որ չի հասկանում ու կարծում է, որ թարթիչի՝ моргатель-ի պես դիմության և ընդդիմության ռեժիմի անցնելը աննկատ կմնա ու կվրիպի քաղաքացու ուշադրությունից։

Մինչդեռ, բոլորս էլ լավ ենք հիշում, որ ժամանակին խրոխտ ընդդիմադիր ու ռեժիմի երդվյալ թշնամի Դալլաքյանը շատ սիրուն հպատակեցվեց ու նույնիսկ նախագահի վստահված անձի ու պաշտոնական ներկայացուցչի տիտղոսների արժանեցվեց։ Հենց դրա համար էլ խորհրդարանական վերջին ընտրություններին ջախջաիչ պարտություն կրեց գրեթե անհայտ Էդմոն Մարուքյանից։ Ի՞նչն է հիմա հույս ներշնչում Վիկտոր Դալլաքյանին, որ «անառակ որդու վերադարձը» օպերացիան հաջողությամբ կպսակվի։

Կասկածներո ունեմ, որ մի կողմից նա հույսը դրել է ՕԵԿ-ի անսպասելի հաջողության վրա, իսկ մյուս կողմից էլ նա հույս ունի իր թիմ ներգրավել հեղինակություն ունեցող գործիչների (ու այս պարագայում արժանահավատ են թվում Սեյրան Օհանյանի մասին խոսակցությունները), բայց Դալլաքյանը, ըստ իս, հաշվի չի առել, որ նա չունի ո՛չ ֆինանսառեսուրսային այն հնարավորությունները, որն ունի նույն ՕԵԿ-ը (այդ թվում նաև թաղային հեղինակությունների աջակցության առումով), ոչ էլ Օհանյանն է այժմ իր ռեյթինգի բարձրունքում։ Էլ չխոսենք այն մասին, որ լինի դա Օհանյանը, թե ցանկացած այլ մեկը, Դալլաքյանի հետ մի մակույկը նստելը ոչ թե Դալլաքյանի կերպարը կհզորացնի թիմակիցի հեղինակության հաշվին, այլ ճիշտ հակառակը՝ թիմակցի հեղինակությունը գետնով կտա՝ Դալլաքյանի անփառունակ կերպարի պատճառով։

Այնպես որ, Դալլաքյանը պետք է հասկանա, որ «մարած աբլիգացիաները» ունեն մի կարևոր առանձնահատկություն՝ նրանք մարած էլ մնում են․․․

Monday, October 10, 2016

Դաշնակները շարունակում են քաղաքական մարմնավաճառությունը, իսկ ՕԵԿ-ը ռեաբիլիտացվելու բացառիկ հնարավորություն ունի

Картинки по запросу ՕԵԿ ՀՅԴԱռավել քան ուշագրավ զարգացումներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում ու այդ զարգացումները հասել են իրենց գագաթնակետին Վանաձորի ու Գյումրու քաղաքապետերի ընտրությունների կոնտեքստում։ Ընդ որում, ամենաուշագրավը ՕԵԿ-ի անսպասելի հաջողությունն էր ընտրություններին և ամենաինտրիգային հարցը նրանում է, թե որքանով հետևողական կլինեն ընդդիմացման հարցում։

Մյուս կողմից, ամբողջապես պատռվեց ՀՅԴ-ի դիմակը, որը այնպիսի անպարկեշտ կեցվածք է ընդունել, որ քաղաքական մարմնավաառություն եզրույթը նույնիսկ կոմպլիմենտ կարելի է համարել։ Հիշեցնեմ, որ Գյումրիում ու Վանաձորում դաշնակները անվերապահորեն սատարում են ՀՀԿ-ին և դա այն պարագայում, երբ առաջին անգամ վերջին տարինրի ընթացքում հնարավոր է եղել տեղերում ստեղծել ընդդիմության լայն դաշինք։ Չնայած, ուրիշ ճար էլ չունեն դաշնակները, քանի որ գնալով ակնհայտ է դառնում, որ առանց ՀՀԿ-ի աջակցության դաշնակները ոչ մի շանս չունեն նոր խորհրդարանում հայտնվելու ու դրա համար էլ ամբողջական հպատակեցման տրամաբանությունը հասկանալի է։ Տրամաբանությունը, բայց ոչ բարոյականությունը, որովհետև բարոյական ոչինչ դաշնակների այս կեցվածքում չկա։

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա սա լրջագույն շանս է նրանց համար։ Հարցը հավաքած քվեները չեն։ Հարցը նրանում է, որ հիմա ՕԵԿ-ը տկից չքցի Լուսավոր Հայաստանին ու գաղտնի քվեարկությամբ Վանաձորում երկու հավելյալ քվե չգնա ՀՀԿ-ի օգտին։ Եթե ՕԵԿ-ը դաչարեց, ապա լուրջ քայլ է վերստին վստահություն ձեռք բերելու մարդկանց մոտ։ Եթե չարեց․․․ դե եթե չարեց՝ մնալու է ՕԵԿ էլի։ Ողջ հարցը նրանում է, թե որքանով էր նրանց հաջողությունը պատահական և ինչ քաղաքական հեռանկարներ են տեսնում ՕԵԿ-ի առաջնորդներն իրենց համար։ 

Thursday, October 6, 2016

Լիդեր Հովոն ֆոտոսեսսիաներ անելու և ճկույթներ կտրելու փոխարեն, թող թաղապետարանի բարդակը վերացնի

Картинки по запросу լիդեր հովոԴժբախտություն ունեցա այցելել Արաբկիրի թաղապետարան։ Մի ապոկալիպտիկ տեսարան էր ինձ սպասվում այնտեղ։ Եղածը մի մեծ բան չէր, մեքենայիս տեխսպասարկման վճարումն էի ցանկանում կատարել ու այնպես չէր, որ շա՜տ ձգձգվեց։ Բայց․․․

Բայց սկսենք նրանից, որ թաղապետարանն ինձ մոտ կուրիլկայի տպավորություն թողեց։ Առաջին անգամ չէր, որ Արաբկիր համայնքի այս հաստատությունում էի, բայց առաջին անգամ էր՝ Լիդեր Հովոյի թաղապետ դառնալուց հետո։

Նախ, գրեթե բոլոր սենյակներում, որտեղ ես եղա՝ ծխում էին, կամ էլ լավագույն դեպքում արդեն ծխել պրծել էին։ Այդքան երկրորդական նիկոտինով մի հատ ձի էլ չէ, մի ամբողջ երամակ վարի կարելի է տալ։ Հետո, ինչ-որ խիստ շատ էին տարօրինակ նանարներն ու մորքուրները, ովքեր ոչ իրենց աշխատանքից էին խաբար, ոչ էլ գործառույթներից։ Փոխարենը, սիրով մանիկյուր էին անում, իրար հետ գյալաջի էին անում ու սրճում էին։ Հա, մեկ էլ երբեք չեմ մոռանա «ախպերավատ» լինող երիտասարդ աշխատակցին։ Տպավորություն էր, որ ինչ-որ միստիկ կերպար ինչքան ծանոթ-բարեկամ ունի բերել ու գործի է տեղավորել համայնքապետարանում՝ հույսով, որ մի օր կսովորեն էլի, թե ինչ պետք է անեն։

Ուստի, անդամախեղումների հակում ունեցող նորաթուխ թաղապետ Լիդեր Հովոյին հորդորում եմ լիդերություն ցուցաբերել ոչ միայն մականունային մակարդակում, այլ ռեալում և կարգի հրավիրել իրեն վստահված հաստատությունը, որպեսզի այն սկսի համապատասխանել տարրական սանիտարահիգիենիկ, բարեկրթության ու պրոֆեսիոնալ էթիկետի նորմերին։ Հասկանում եմ, որ դա կարող է որոշ ժամանակ խլել ֆոտոսեսսիաներից ու ֆոտոշոփային մանիուլյացիաներից, բայցևայնպես, կարծում եմ, որ թաղապետի պաշտոնում մնալու տեսլականը գեղեցկության պես մի բան է, որը որոշակի զոհեր է պահանջում։

Wednesday, July 27, 2016

Ես անտեսված մեծամասնության ներկայացուցիչն եմ

Դեռ երբեք մեր ազգաբնակչության մեծամասնությունն այսքան անտեսված չէր, որքան վերջին 11 օրերին։ Ես այդ մեծամասնությունից մեկն եմ։ Մեկը՝ ով գնալով ավելի նեղված է զգում իրեն ատելության ու անհանդուրժողականության միջավայրում։ Մեկը՝ ով ունի կարծիք տեղի ունեցողի շուրջ, բայց դժվարությամբ է վճռականություն գտնում իր մեջ արտահայտելու այն, որպեսզի չպիտակավորվի մարտնչող փոքրամասնությունների կողմից որպես «ահաբեկիչներին սատարող» կամ էլ «իծխանական ստրուկ»։ Մինչդեռ ես կամ, մենք կանք, բայց մեր կարծիքը փոքրամասնություններին հետաքրքիր չէ։

Սրանում մեղավոր են թե՛ իշխանությունները, թե՛ Սասնա Ծռերը։ Այդ նրանք են ստեղծել ու շիկացնում այս անմարդկային ատելության մթնոլորտը, այդ նրանք հասել եղբայրասպան դիլեմայի շեմին ու մեզ էլ իրենց հետ են քաշում։ Բայց ես չեմ ուզում, մենք չենք ուզում։ Սակայն ո՞վ է մեր կարծիքը հարցնում։

Իշխանությունների ու իշխանականների դիրքորոշումը պարզ է․ նրանք ահաբեկիչ են, նրանք մարդ են սպանել, նրանց պատանդներ են վերցրել ու նրանք հեղաշրջում են ուզում։ Եթե դու սատարում ես նրանց, դու ահաբեկիչների ես սատարում ու դուրս ես գալիս ոչ թե մեր, այլ պետականության դեմ։

Սասնա Ծռերի ճամբարի դիրքորոշումն էլ հստակ է․ նրանք պատերազմի մեծանուն հերոսներ են, նրանք հուսալքությունից են գնացել այս քայլին, իշխանությունները 25 տարի շարունակ ապացուցել են, որ բացի ուժից, այլ լեզու չեն հասկանում։ Եթե դու մեր հետ չես, ապա դու մեր դեմ ես։

Մինչդեռ, քանի՞սն են իշխանության ու իշխանականների ներկայացուցիչ։ Հազա՞ր, տասը հազա՞ր, հիսո՞ւն հազար։ Հնարավոր է։ Իսկ ինչքա՞ն է Սասնա Ծռերի կողմնակիցների քանակը։ Հազա՞ր, տասը հազա՞ր, հիսո՞ւն հազար։ Ամենայն հավանականությամբ։ Բա այդ դեպքում ո՞ւր են մնացած 2,9 միլիոն հայերը։ Նրանք ոչ խորենացու վրա են, ոչ էլ այլ փողոցում են պահանջում, որ Խորենացու վրա մարդ չլինի։ Նրանք ահաբեկված ու տագնապած այս ամենից, զարհուրում են եղբայրասպանության հեռանկարից ու սպասվող ցնցումներից։ Նրանք խուսափում են բարձրաձայնել իրենց խոհերը ու մտորումները, որովհետև թեև դրանք արտացոլում են մեծամասնության ԻՐԱԿԱՆ դիրքորոշումը այս հարցի շուրջ, բայց արձագանքում է այդ դիրքորոշումներին միայն ագրեսիվ փոքրամասնությունը։ Իսկ մեծամասնությունը լռում է ու չի սատարում։ Լավագույն դեպքում մի լայք է տալիս քեզ ու քաշվում իր անկյունը։

Իսկ իրականությունը հետևյալն է․ դուք՝ փոքրամասնություններդ, հասցրեցիք բանը եղբայրասպանության, դուք՝ փոքրամասնություններդ, մոռացաք, որ մենք ունենք իսկական թշնամի ու այդ թշնամին դրսում է՝ արևելքում և արևմուտքում, դուք՝ փոքրամասնություններդ, կոտրեցիք ու փշուր-փշուր արեցիք այն սակավաթիվ բաները, որ մեր երկրում դեռ չէինք անում, իսկ որ ամենավատն է՝ թշնամություն սերմանեցիք ու առատորեն ջրեցիք այն։

Ու դուք շարունակում եք սա՝ չցանկանալով սթափվելու ու հետևություններ անել։ Դուք՝ երկու բևեռներդ էլ խութերի վրա եք տանում այն նավը, որտեղ ոչ միայն դուք երկուսդ եք, այլև մենք՝ անտեսված մեծամասնության ներկայացուցիչներս։ Ու մենք ոչինչ չենք կարողանում անել, որպեսզի ողջամտության ձայնը հասցնենք երկուսիդ։ Ու դուք կկործանեք մեզ բոլորիս, եթե մի պահ կանգ չառնեք ու չանսաք մեր՝ անտեսված մեծամասնության ձայնին։

Sunday, July 17, 2016

Սեֆիլյանականների շնորհիվ իշանություններն էլ ավելի ուժեղացան

Ամեն չհաջողված ապստամբություն/զինված հեղաշրջման փորձ ուժեղացնում է տվյալ իշխանությանը, որովհետև հնարավորություն է տալիս լեգիտիմ ռեպրեսիաներ կիրառել և դիվիդենտներ քաղել՝ դրանք սահմանափակ ծավալներով իրականացնելով։ Սա իհարկե չեն հասկանում մոլորության ու ծայրահեղականության մեջ հայտնված ֆեյսբուքյան «պայքարող քաղաքացիները», բայց սա աքսիոմատիկ իրականություն է։

Սեֆիլյանականների արվածտը նույնիսկ ապստամբություն կոչել չի կարելի, որովհետև սա ֆարս էր, եթե նախատեսված էր միայն այս ակցիան։ Հնարավոր է, որ եղել է ավելի ծավալուն պլան ու ոստիկանության զորամասի գրավումը եղել է դրա մի մասը միայն։ Առավել ևս, որ Սեֆիլյանին ձերբակալելիս հաղորդեցին, որ նա ծրագրել էր գրավել հեռուստաաշտարակը։ Այս համատեքստում դեռ տրամաբանություն կար նաև զորամաս գրավելու մեջ, բայց միայն այս ակցիան անհեթեթություն է։

Արդեն պարզ է, որ այսօր կլինի, թե մի քանի օրից, բայց այս ահաբեկչական ակցիան ճնշվելու ու եթե պետք լինի՝ ուժային մեթոդով ու Պավլիկենք հայտնվելու են կամ ճաղերի հետևում, կամ էլ հողի մեջ։ Սակայն որքան ձգձգվի, այնքան ավելի շատ են օգտվելու այս իրավիճակից իշխանությունները, որովհետև կկարողանան լիարժեք փիառ ակցիա դարձնել այս ամենը, ինչպես դա եղավ Բաղրամյանի ցույցերի օրերին (ի դեպ՝ կրկին Սեֆիլյանականների գործուն մասնակցությամբ)։

Կարծում եմ, որ չի կարելի ասել, որ սա բեմադրված ներկայացում էր, ինչպես նաև իշխանության ծրագրած իմիտացիա, բայց մի բանում վստահ եմ․ սրանից միայն իշխանություններն են շահելու ու դա լինելու է օբյեկտիվ պրոցեսս, քանի որ քաղաքականությունն ու զինված ապստամբությունները դիլետանտների բանը չեն։

Monday, June 20, 2016

Սեֆիլյանի ձերբակալությանը սպասում էին շատերը, բայց կարծես թե քչերն են դժգոհ

Որ Սեֆիլյանը կրակի հետ է խաղում, հասկանում էին բոլորը ու հատկապես վերջին երկու ամսում նա ոչ թե պարզապես կրակի հետ էր խաղում, այլ անցնում էր այն կարմիր գծերը, որոնք անցնել պետք չէր։ Ուստի, բնականոն եմ համարում, որ մարդկանց համար ձերբակալության փաստը՝ որպես այդպիսին, ականկալ չէր։ Այն առումով, որ բոլորն էլ հասկանում էին, որ վաղ թե ուշ դա լինելու է։ Սակայն ու
ագրավն այն է, որ կարծես թե համացանցում ընդվզման ալիքը շատ փոքր է այս փաստի առնչությամբ և հիմնականում աղաղակում են կամ Սեֆիլյանի գաղափարակիցներն ու մտերիմները, կամ էլ նրանք, ովքեր հույս ունի այդ կերպ դիվիդենտներ շահել Սեֆիլյանի գաղափարակիցների ու մտերիմների ճամբարում (Օրինակ՝ Փոստանջյան Զառան)։

Իսկ իրականում, միանգամայն խելքին մոտ եմ համարում այն տարբերակը, որ Սեֆիլյանին իրոք բռնել են բաների համար, որոնց համար կարելի է և պետք է բռնել, լինի դա Սեֆիլյան, թե մայր Թերեզա։ Այն, որ Սեֆիլյանն ու իր մարգինալները խառնակիչներ են և երբեք էլ զերծ չեն մնացել սադրանքներ կազմակերպելուց, ամենևին նորություն չէր։ Ասեմ ավելին, եթե բավարար քանակով զենք ու զինամթերք ունենային, ապա վաղուց զինված սադրանք կազմակերպած կլինեին, բայց թե նրանք այնքան հիմար չեն, որքան փորձում են թվալ ու լավ հասկանում են, որ ամբողջ կյանքը բերդում չփտելու համար, նման սադրանքը իրև տեղն ու ժամանակն ունի։

Քննարկենք այսպիսի մի սցենար․ դիցուք՝ Սեֆիլյանը որոշում է, կամ էլ հրահանգ է ստանում, որ պետք է մաքսիմալ օգտվել պոտեցիալ պատերազմից, որպեսզի իրականացնել խոշոր ակցիա՝ գուցե մարդկային զոհերով, բայց անպայման մեծ ռեզոնանսով։ Չեմ բացառում, որ ակցիայի էությունը պետք է կայանար նրանում, որ Սեֆիլյանի վկաները գրավելու էին հեռուստաաշտարակը այնպիսի մի պահի, երբ մարտական գործողությունները վերսկսված կլինեին ու էլի տասնյակ զոհերի մարմիններ կսկսեին գալ Երևան։ Այդ ժամանակ, հայտնվում է սուրբ ամենափրկիչ Սեֆիլը, գրավում է հեռուստաաշտարակը, մեղադրում է ամենում իշխանություններին, ինչպես դա մինչ այս է արել և կոչ է անու, գալ ու միանալ հեղաշրջամանը; Առավել քան վստահ եմ, որ անգամ այս սցենարում ամեն ինչի իդեալական ընթանալը մինչև այս կետը, միևնույն է, Սեֆիլյանին  շանս չէր տալու։ Պարզապես մարդիկ էին տուժելու, ինչ որ մի գաճաճ ու բարդութավորված մեկի ամբիցիաների համար։ Էլ չասեմ, թե մնացած առումներով սա ինչ խայտառակ ու հեռու գնացող վնասներով քայլ կարող էր լինել։

Այնպես որ, մի կեցցե ԱԱԾ-ն։ Սա էլ արդեն երկրորդ անգամն է, որ մարդիկ պրոֆեսիոնալ են գործում։ Սեֆիլյանին էլ փակի տակ պետք է պահել այնքան ժամանակ, մինչև խելքի չգա, եթե իհարկե կարող է դեռ գալ։ 

Thursday, May 19, 2016

Ինչպես է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն ուսուցիչներից ապահովագրության գումար պահում ու չի կատարում իր պարտականությունները

Մի քանի տարի առաջ մենք էլ սկսեցինք քայլել քաղաքակիրթ աշխարհին համահունչ: Հայաստանում ներմուծվեծ Ապպայի պարտադիր համակարգը, ինչը նաև իր մեջ ներառում էր ավտովթարի հետևանքով վնասվածքներ ստանալու դեպքում բժշկական ծախսերի փոխհատուցումը, ինչն իր մեջ մի շարք խնդիրների լուծում էր ենթադրում: Այսօր ուզում եմ ձեզ պատմել ինձ ծանոթ ուսուցչուհիներից մեկի հետ կատարվածի մասին: Դպրոցը, որտեղ աշխատում է իմ ծանոթ ուսուցչուհին համագործակցում է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության հետ: Ընկերությունը ծանոթ-բարեկամ ինստիտուտի միջոցով դպրոցներին պարտադրում է համագործակցել իր հետ: Ու ամեն ամիս ուսուցիչների աշխատավարձերից 500 դրամ պահում է արվում, որ որևէ հիվանդության կամ դժբախտ պատահարի ժամանակ ընկերությունը հոգա բուժման ծախսերը: Մուծող կողմը չի դժգոհում և ամեն ամիս բարեխիղճ կատարում է իր պարտավորությունները: Իսկ երբ հերթը հասնում է փոխհատուցելուն, սկսվում է խնդիրների շղթան:
Վերջերս իմ ծանոթ ուսուչցուհին ավտովթարի ենթարկվեց: Ապպա պայմանագրով՝ որպես տուժող կողմ, ուսուցչուհիս ստացել է համապատասխան հիվանդանոցային բուժման ծախսերը: Այդ ծախսերը փոխհատուցվել են պարտադիր ապահովագրական պայմանագրի համապատասխան կետով: Չմոռանանք այն մասին, որ ուսուչուհին նաև ուներ նաև կամավոր՝ «Դժբախտ պատահարներից ապահովագրության» պայմանագիր, ինչը իր մեջ ներառում է առանձին փոխհատուցում դժբախտ պատահարների դեպքում: Համապատասխան փաստաթղթեր (էպիկրիզ, ոստիկանությունից համապատասխան թուղթ դժբախտ պատահարի մասին) ներկայացնելու դեպքում ապահովագրական ընկերությունը պարտավոր էր փոխհատուցել համապատասխան պայմանագրով նախատեսված գումար, բայց ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները, ամեն անգամ մի պատրվակով հետաձգում է գումարի փոխանցումը: Դա այնքան էլ մեծ գումար չէ`  բուլետենային ամեն օրվա համար 600 դրամ: չարժի դրա համար այս խեղճ կնոջը այդքան քաշքշուկի մեջ մտցնել: Հիմա էլ  պահանջում են վթարված մեքենայի էքպերտիզայի փաստաթղթերը:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ին պետք է հիշեցնել, որ «Դժբախտ պատահարներից ապահովագրության» պայմանագիրը և Ապպան տարբեր տեսակների պայմանագրեր են և իրենց փախհատուցմամբ էլ նրանք մեկը մյուսին չեն լրացնում: Իսկ մեքանայի էքսպերտիզան դրա հետ ընդհանրապես կապ չունի, որովհետև ուսուցչուհին ուղևոր է եղել մեքենայի մեջ:  Եթե չեք կարողանում համապատասխան փախհատուցումներ տրամադրել, ինչու եք այդքան ջանասիրաբար փորձում վաճառել «Դժբախտ պատահարներից կամավոր ապահովագրության» պոլիսները: Մեկ տարի ողջ դպրոցից հավաքվում է ահագին գումար,որը դուք շրջանառության մեջ եք դնում: Իսկ ուսուցիչներն ինչպես գիտեք, ամեն օր չէ, որ դժբախտ պատահարի մեջ են ընկնում:

Friday, May 6, 2016

Ժամանակն է, որ սկսենք հետևել Վճռաբեկ դատարանի գործունեությանը

Վերջին ամիսները մի տեսակ գերհագեցած էին իրադարձություններով։ Ամեն տարի չէ, որ մի քանի ամսվա կտրվածքում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե է լինում, իսկ կարճ ժամանակ անց՝ պատերազմական ակտիվ գործողություններ են սկսում ծավալվել։ Արդյունքում, հանրության ողջ ուշադրությունը սևեռվում է կոնկրետ մի քանի թեմաների վրա, իսկ նույն այդ հանրության կենսագործունեության բնականոն ընթացքի համար առանցքային նշանակություն ունեցող որոշակի ոլորտներ մի տեսակ ստվերվում են։ 
Այս պատերազմը մերկացրեց հայկական պետության բազմաթիվ խնդիրներ, և այսօր կարելի է փաստել, որ ամենասուր և օրհասական խնդիրները կայանում են համակարգային կոռումպացվածության, ինչպես նաև արդարության ու արդարադատության նկատմամբ վստահության բացակայության մեջ։ Դրա համար օրվա հրամայականն է, որպեսզի հանրությունն ու մամուլը իրենց սևեռուն հայացքների ներքո պահեն ցանկացած պետության համար կարևորագույն այնպիսի օղակը, ինչպիսին դատական համակարգն է, և հատկապես դրա թերևս ամենազդեցիկ ու քաղաքացու կյանքում առավել շատ նշանակություն ունեցող սեգմենտը՝ Վճռաբեկ դատարանը։ 
Նոր իրականությունը նոր հրամայականներ է թելադրում։ Մեր երկրի պետական համակարգը պետք է արմատական ռեֆորմների ենթարկվի, իսկ դատական համակարգն, ինչպես գիտենք, իշխանության հիմնական ճյուղերից մեկն է։ Լիահույս եմ, որ այս նոր իրականություն գիտակցում են նաև դատական համակարգում, ու հատուկ շեշտեմ՝ Վճռաբեկ դատարանում։ Նոր Հայաստանում այլևս չպետք է լինի այնպես, որ քաղաքացին վստահ լինի, որ արդարություն չկա, իսկ իր նկատմամբ տեղ գտած անարդար դատավճիռը չի կարող չեղարկվել Վճռաբեկում, այն էլ՝ անվճար ու առանց թիկունք։ Հանցագործն ու իրավախախտն էլ իր հերթին պետք է վստահ լինի, որ անկախ նրանից, թե որքան փող ու ինչ թիկունք ունենա, եթե նա մեղավոր է և ստորին պալատներում նրա մեղքն ապացուցվել է, նա չի կարողանա իր հարցերը լուծել վերին պալատներում ու հատկապես Վճռաբեկում, քանի որ Վճռաբեկը պետք է դառնա արդարության ու արդարադատության պաշտպանության վերջին պաշտպանական գիծը։ Տեսնենք, թե որքանով է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ի զորու պատվով դուրս գալու այս տեսլականը կյանքի կոչելու հարցի տակից։

Wednesday, March 30, 2016

Դաշնակների բերած կադրերը հավակնում են ստվերելու Շմայսին ու Թոխմախի Մհերին

Դեռ չէինք հասցրել մարսել պատանեկության տարիների ռոմանտիզմի զոհ Լիդեր Հովոյի արկածներն ու աշխարհընկալման առանձնահատկությունները, իսկ նորաթուխ դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը կարծես թե լուրջ հավակնություններ ունի ստվերելու կարկառուն հանրապետականներին՝ փողոցային բառապաշարի ու վարքուբարքի դրսևորումներով։

Հլա Շմայսն ու Թոխմախի Մհերը գոնե մի քիչ թրծվեցին այս ընթացքում ու երբ իրենց ինչ որ հարց են տալիս, զսպվածության նախանշաններ են ցուցաբերում, կամ էլ գոնե փորձում են հնարավորինս կուլտուրական պատասխանել՝ իրենց ոչ կուլտուրական բառապաշարի սահմաններում, ապա դաշնակ մարզպետը բանվ չի կաշկանդվում։ Հարգելի պարոնը, պատասխանելով աշխատանքից ազատված նախկին մարզպետի օգնականների պաշտոնանկության մասին հարցին, հայտարարել է, որ ինքը դեռ մի բան էլ լավություն է արել ու նրանք հեռացել են իրենց դիմումների համաձայն, թեև կարող էր հեռացնել նրանց աշխատանքից, իսկ որ ամենաակնառու տարրն է Սիմոնյանի պատասխանում, հհայտարարել է, որ ինքը ոչ մեկի առաջ «աչյոտ տալու չունի» ու կրկնում է նույն միտքը։

Պարոն դաշնակ աչյոտատուին պետք է հիշեցնել, որ ինքը գուցե ապրում է «աչյոտ» տալ-չտալու կատեգորիաներով հագեցած աշխարհընկալումով, բայց իրենից ոչ ոք աչյոտ չի ուզում։ Փոխարենը, նա հաշվետու է ու  հաշվետու է ինչպես իր վերադասների՝ տարածքային կառավարման նախարարի, վարչապետի ու նախագահի, այնպես էլ ղեկավարած համայնքի ու առհասարակ՝ հանրության առջև։ Այնպես որ, էդ կիսագողական վարքագիծը լավ կանի վերանայի, որովհետև մեզ միայն լիսկայակերպ մեկն էր պակասում Շիրակում։ Զուսպ եղեք մի քիչ, պարոնա՛յք։ Ոչ 90-կաններն են, ո՛չ էլ անգամ 2000-ականները, որ ամեն մի մարզպետ իրեն օրենքից ու էթիկետի նորմերից դուրս երևակայի։

Monday, March 28, 2016

Մի քանի հարց Զարուհի Փոստանջյանին ու այլ կեղծ իրավապաշտպաններին

Մեծ հետաքրքրությամբ դիտեցի Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցը Սաթիկ Սեյրանյանին ու անկախ իմ վերաբերմունքից Ջհանգիրյանին ու ՀԱԿ-ին, պետք է խոստովանեմ, որ հատյապես Մատաղիսի գործով նրա արած մի քանի հարցադրումներ իրոք պատասխաններ են պահանջում։ Ուստի, ուզում եմ առանձնացնել դրանցից առանցքայինները․

1․ Ենթադրենք, ճիշտ են Փոստանջյանն ու արդեն արդարացվածները և նրանց անմեղ-անմեղ դատել էին, իսկ Փոստանջյանն ու տարատեսակ իրավապաշտպանները, ովքեր միացան նրանց պաշտպանությանը, իրոք անմեղներին փրկեցին ռեպրեսիվ համակարգից։ Օքեյ, եենթադրենք այդպես է։ Սակայն հարց․ ինչո՞ւ Փոստանջյանին ու մնացածին այլևս չի հետաքրքրում ուրիշ բան։ Իմ հասականալով, էս գործով ամենաշատը տուժածները այդ սպանված երկու տղաներն են, ում կորուստի հետ նույնիսկ նրանց սպանության մեջ մեղադրվածների զրկանքներն են չնչին։ Մինչդեռ, սպանվածների ու նրանց հարազատների իրավունքները կարծես թե հետաքրքիր չեն ո՛չ Փոսանջյանին, ո՛չ իրավապաշտպաններին, ո՛չ էլ արդարացվողներին։

2․ Ջհանգիրյանը նշում է, որ դատավճռի կայացման ժամանակ, այդ 3 արդարացվածները հարձակվել են ծնողների վրա ու բղավել, որ լավ են արել, որ սպանել են նրանց զավակներին։ Ինչո՞ւ ոչ ոք չի ուզում պարզի նման տեղեկատվության իսկությունը։ Սա արդեն ոչ միայն իրավապաշտպաններին չէ ուղղված, այլև մեդիա ռեսուրսներին, ովքեր պատրաստ են ամեն դեղին բամբասանքի հարթակ տալ, իսկ իրոք կարևոր տեղեկությունների վրա աչք փակել։

3․ Տիկին Փոստանջյանը կարծես թե հպարտանում է այս գործում ունեցած իր դերակատարությամբ, բայց գնալով ավելի ու ավելի նոր մանրամասներ են ի հայտ գալիս, որոնք թույլ են տալիս առնվազն ենթադրել, որ իր՝ Փոստանջյանի գործուն ու անմիջական ներգործության արդյունքում, ազատության մեջ են հայտնվել դաժան մարդասպաններ, իսկ սպանվածների համար ոչ ոք պատասխանատվություն չի կրելու։ Մի՞թե Փոստանջյանը ասելիք չունի այս առնչությամբ ու կետ առ կետ չի ջախջախի այս քննդատական կետերը։ Ինչո՞ւ։ Գուցե նա գիտակցե՞լ է իր մեղավորությունը և աստիճանաբար ցանկանում է մաքրվել այս պատմությունից։ Ամեն դեպքում, հետաքրքիր կլիներ լսելու նաև նրա վարկածը։

Thursday, March 24, 2016

«Նոր Հայաստանը» սկսել է փողոցային կլոունադայի նոր եթերաշրջանը

Ոստիկանական ոտքի հարված` ակտիվիստի գլխինԼինում են չէ՞ լրբոտ կանայք, ովքեր բոլորին բշտում-բշտում են ու եթե Աստված չանի, մի հատ չնչին հակազդեցություն ես ցուցաբերում, էլ չխոսեմ այն մասին, որ թեկուզ անզգուշորեն կպչում ես նմանին, մի խայտառակ աղմուկ-աղաղակ են բարձրացնում ողջ բակով մեկ․ «Հասե՜ք․․․ սպանում ե՜ն․․․ բռնաբարում ե՜ն․․․»։ Այ մեր քաղաքական-հասարակական դաշտի նման լրբոտ կնոջ գործառույթը ստանձնել են սեֆիլյանականները։

Հիմա էլ մի ահասարսուռ ու թրիլլեր ֆիլմերին հարիր նոր դրամատիկ պատմություն են շրջանառության մեջ դրել, իբր ոստիկանները տապալել են ակտիվիստ Ռուզաննա Եղնուկյանին ու քացոով այնպես են հարվածել նրա գլխին որ, գլխի շրջանում վերք է գոյացել։ Հիմա ողջ ֆեյսբուքը հեղեղված է նրա արնաշաղախ նկարներով ու միակողմանի մեկնաբանություններով։

Իհարկե, միամիտ մարդը կարող էր հավատալ այս զարհուրելի պատմությանը, իսկ ավելի թրծվածները ու սեֆիլյանական մուտիլովկեքին քաջատեղյակները միանգամից թերահավատ քմծիծաղ են տալիս։ Ինչո՞ւ․․․ թեկուզ նմանօրինակ մի քանի այլ միջադեպերի փորձն ունենալով։

Ընդհանրապես, «Նոր Հայաստանը» նման խասյաթ ունի․ ինչ որ մի բախում հրահրել, հետո համաֆեյսբուքյան հիսթերիա բարձրացնել, գոռալ «Հասե՜ք․․․ սպանում ե՜ն․․․ բռնաբարում ե՜ն․․․», իսկ երբ անհերքելի փաստեր բերվեն, որ նրանք մեղ ասած ուռճացնում են կատարվածը, լուռ անցնել առաջ, ասես ոչինչ չի էլ եղել։

Հիշենք մի քանի այդպիսի միջադեպ․ 2012 թվականին Վարուժան Ավետիսյանը հայտարարում է, որ իրեն խմբակային ծեծի են ենթարկել Հայազնի ներկայացուցիչները, իսկ հետո պարզվում է, որ եթե ծեծ եզրույթը կիրառելի է, ապա այսուհետ մի հատ չափալախը համարվում է ծեծ։ Բոլորս հիշում ենք բերձորի բախումը, երբ նույն Վարուժանը հայտարարեց, որ կրակոցներ են եղել, իսկ կանանց ու երեխաներին քացու տակ են տվել, սակայն բոլոր հրապարակված տեսանյութերում ոչ մի նման բան չկար։ Հետո եղավ դրանց այն գանգրահեր ակծիվիստուհու դաժան ծեծը՝ երևակայական երկու ամրակազմ տղամարդկանց կողմից ու այդ քան ծղրված տեսանյութը, որտեղ այդ աղջիկը խոսում էր միայն երբ կադրի մյուս կողմից իրեն հուշում էին, թե ինչ ասել։

Մի խոսքով, առավել քան վստահ եմ, որ հերթական մուտիլովկան է սեֆիլանականների կողմից, որի միակ նպատակը անիմաստ աժիոտաժ ստեղծելն է։

Wednesday, March 23, 2016

Բրյուսելի ահաբեկչությունները ցույց տվեցին, թե ինչ խայտառակ թույլ են եվրոպական հատուկ ծառայությունները

Բրյուսելյան ահաբեկչություններից մեկ օր անց օրակարգային է դարձել այն հարցը, թե ինչպե՞ս կարող էր նման բան լինել Եվրոպայի սրտում և ինչու նման վայրագությունը չկանխվեց։ Ու այս հարցի անգամ հպանցիկ ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հիմնական պատճառներից մեկը եվրոպական հատուկ ծառայությունների խայտառակ ձախողումներն ու ոչ կոմպետենտությունն է։

Հիշենք դեպքերի քրոնոլոգիան․

- 3 օր առաջ Բրյուսելի Մոլենբեկ համայնքում ձերբակալվում է Փարիզյան ահաբեկչությունների հիմնական կազմակերպիչ լինելու մեծ կասկածվող Սալահ Աբդեսլամին և նրա հետ՝ ևս 4 հոգու։

- Մարտի 21-ին Բելգիայի ներքին գործերի նախարարը հանդես է գալիս հայտարարությամբ, որ ահաբեկչական այս օղակի վնասազերծումը կարող է ակտիվացնել մյուս օղակները, բայց իրենք պատրաստ են դրան։

- Արդեն մարտի 21-ին հատուկ ծառայությունները տեղեկություն են ունենում, որ ահաբեկչություններ են նախապատրաստվում, բայց քանի որր կոնկրետ տեղ ու վայր հայտնի չէր, հստակ ու համապարրփակ գործողություններ չէին ձեռնարկվել։

- Հայտնի է նաև, որ բելգիական հատուկ ծառայություններին իրենց ռուս կոլլեգաներն են զգուշացրել են նախապատրաստվող ահաբեկչությունների մասին։

- Մարտի 22-ին Բրյուսելի օդանավականում, ինչպես նաև մետրոյի երկու կայարաններում որոտացին պայթյուններ ու զոհվեցին շուրջ երեք տասնյակ մարդ, իսկ այսօր արդեն պարզվում է, որ օդանավակայանի ահաբեկիչներից մեկը հանդիսացել է նաև Փարիզյան ահաբեկչության մասնակից։

Այս ամենը թույլ է տալիս խոսալ ոչ միայն Բելգիայի, այլև ողջ եվրոպական հատուկ ծառայությունների խայառակ ձախողումների մասին, որոնց հավատալն անգամ դժվար է, բայց ցավալի իրականություն է փաստորեն։

Ընդհանրապես, տպավորություն է, որ Եվրոպաան ընդհանրապես հարմարեցված չէ իրական աշխարհի պայմաններին ու լրիվ անպաշտպան է։ Ցնցող լուր էր այն, որ օդանավակայանում մետաղադետեկտորները ոչ թե մուտքի մոտ են, այլ արդեն տրանզիտային գոտում։ Ապշեցուցիչ է այն, որ մի քանի աղբյուրենրով հաղորդագրություն ստանալուց հետո, նման կարևորագույն տրանսպորտային հանգույցներում պատշաճ հսկողություն չի սահմանվում։ Ապշելու բան է այն, որ Փարիզի ահաբեկչությունից ամիսներ անց, դրա կազմակերպիչներից ու իրականացնողներից շատերը ոչ միայն չեն հայտնաբերվում, այլև կարողանում են ժամանակ ու միջոցներ գտնել՝ նոր մասշտաբային ահաբեկչություն կազմակերպելու համար։

Այս ամենն արդեն հիմք է, որ մի շարք ԵՎրոպական երկրներում հատուկ ծատռայությունների ղեկավարներին վռնդեն իրենց զբաղեցրած պաշտոններից։ Չնայած, նման անարդյունավետության պարագայում, դրանք փակելն էլ քիչ կլինի։ Ամեն դեպքում, եվրոպացիները մտահոգվելու շատ լուրջ պատճառներ ունեն, որովհետև կա մեծ հավանականություն, որ միայն Բելգիայի ու Ֆրանսիայի հատուկ ծառայությունները չեն այսպիսի անմխիթար վիճակում։

Monday, March 21, 2016

Արցախյան քարոզչության «սենորհասրաթյանական» գործելաոճը գնալով ավելի վտանգավոր է դառնում

Երկար տարիներ Արցախում ռազմաքաղաքական քարոզչության հիմնական պատասխանատուն Սենոր Հասրաթյանն է, ով նաև ՊԲ մամուլի քարտուղարն է։ Նա երկար տարիներ գրքեր, հոդվածներ ու հաղորդաշարերի սցենարներ է հեղինակում և թվում է թե ինչ է եղել որ, թող հեղինակի, սակայն մի շարք նյուանսներ կան «սենորհասրաթյանականության» մեջ, որոնք գնալով ավելի վտանգավոր են դառնում և այն, ինչ կոչված է ամրացնելու մեր հասարակության բարոյահոգեբանական տրամադրվածությունը, կարող է ճիշտ հակառակ արդյունք տալ։

Բանն այն է, որ Սենոր Հասրաթյանն ու նրա «աշակերտները» անհեթեթության աստիճան պաթոս են կիրառում։ Նույնիսկ սովորական շարային վարժանքը նրանք այնպիսի պաթետիկ տոնայնությամբ ու բառապաշարով են ներկայացնում, որ 60-ականների խորհրդային զամպոլիտների բերանները բաց կմնար։ Նայեք «Գոյամարտ» վավերագրական շարքը, դիտեք ՊԲ առաջնագծից արցախյան ցանկացած ռեպորտաժ, կարդացեք «Հայ զինվոր» ու կհասկանաք, որ այս քարոզչական ոճը ժամանակից մի 50 տարի հետ է մնացել։

Մյուս խնդիրը կայանում է, որ Հասրաթյանը նախ սիրում է բստրել ու ուռճացնել, ինչը գուցե նորմալ է քարոզչությունում, պայմանով, եթե այդ անճշտությունները հերքելը դժվար չէ, բայց խնդիրը հենց նրանում է, որ հասրաթյանիզմը ոչ միայն կարող է երբեմն մրցակցել ադրբեջանական քարոզչամեքենայի անհեթեթ ստերի ու երևակայության գոհարների հետ, այլև հաճախ հենց իրենք էլ կարող են հերքել ավելի վաղ իրենց բստրածը, կամ ճիշտ ասածը։

Այդպիսի մի օրինակ էր օրերս Մովսես Հակոբյանի մասնակցությամբ սկանդալային դեպքը, երբ նա իսկական սենորհասրաթյանական ոգով տոգորված պատմում է Եղինիկների հայտնի դիվերսիայի մասին, երբ մեր տղաներից 5-ը զոհվեցին ու սկզբում նա հայտարարում է, որ նրանցից 4-ը զոհվել էին միանգամից, իսկ մնացածը մարտն ընդունելով հետ էին շպրտեկ հատուկ նշանակայիններին, իսկ նրա ելույթից անմիջապես հետո ցուցադրված տեսաֆիլմում լրիվ այլ բան է պատմվում, համաձայն որի, տղաներից միայն 1-ն է տեղում զոհվել, իսկ մնացածը շարունակել են մարտը մինչև գիտակցությունը կորցնելը։

Նույնն էլ Նորայր Քամալյանի պատմության հետ եղավ, երբ ԼՂՀ հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժը կարող էր հավակնել պոետիկ մրցույթի՝ բառապաշարի իմաստով, իսկ արժանահավատության ու փաստերի աղավաղման իմաստով՝ պետք է պատճառ հանդիսանար պաշտոնանկությունների համար։

Ու եթե ոտքի վրա են այսպսի անճշտություններ անում, բա որ կռիվը սկսի սրանք ի՞նչ են անելու։ Ախր պետք է կադրերի փոփոխություն անել, առավել ևս, որ ակնհայտ է, որ արցախյան քարոզչական համակարգում կարծես թե մոռացել են, որ պատերազմի դադարից 22 տարի անց տեխնոլոգիաներն ու այդ տեխնոլոգիաների տիրապետումը այնքան է առաջ գնացել, որ ամեն նման հիմար սայթաքում կարող է կայծակնային արագությամբ տարածվել, ինչը մեր դեմ կկիրառվի ու այդ ժամանակ չեն փրկի ոչ պաթոսային ու պոետիկ լեզուն, ոչ էլ նոր անճշտությունները։

Ամենամեծ վտանգը, որը պարունակում է սենորհասրաթյանությունը, դա այն վստահության կորուստն է առ մեր բանակ ու մեր պաշտոնական լրատվություն՝ բանակի վերաբերյալ, որը ստեղծվել է այդքան մեծ ջանքերով։

Հ․Գ․ Սենոր Հասրաթյանն այս հոդվածում զուտ հավաքական կերպար է, որը հայտնի չէ, թե որքան դերակատարություն ունի նկարագրածս երևույթում, բայց եթե նրա դերակատարությունը հարաբերական է, ապա երևույթի վնասակարությունն ակնհայտ է ու տագնապային։

Friday, March 18, 2016

Մեր ընդդիմությունը մինչև հիմա չի հասկանում, որ «ամեն ինչ, կամ ոչինչ» հայեցակարգով չեն կարող որևէ բանի հասնել

Հայաստանյան ընդդիմության երկարամյա թերություններից մեկը նրանց ամբիցիոզության ծայրահեղականությունն ու ճկունության ի սպառ բացակայությունն է։ Բոլոր քաղաքական միավորները, որոնք երբևէ հավակնել են իշխանափոխության, առաջնորդվել են «ամեն ինչ, կամ ոչինչ» հայեցակարգով, որը ենթադրում է, որ իրենք ուշադրություն չեն դարձնում «մանր-մունր» ընտրություններին ու ողջ շեշտը դնում են Նախագահական ու Խորհրդարանական ընտրությունների վրա։ Իբր, դրանցում հաղթելուց հետո, արդեն մնացածն էլ իրենցով կանեն։

Դրա համար էլ միակ բանը, որ հաստատուն է եղել Հայաստանի նորագույն պատմության մեջ՝ դա ընդդիմադիր ուժերի անխուսափելի թուլացումն ու կազմալուծումն է։ Վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ կարելի է անսպասելի ու սպոնտան իշխանափոխություն անել։ Դա չեն կարող անել ոչ լեգիտիմ, ոչ էլ փողոցային տարբերակով, որովհետև նախ քաղաքական համակարգն է վերջնականապես ձևավորվել, երկրորդն էլ՝ դրսից պարզապես թույլ չեն տա նման սցենար։

Մյուս կողմից, հասկանալի է, որ գործող համակարգում իշխանությունը երբեք ու ոչ մի պարագայում թույլ չի տա իշխանափոխություն, այն էլ սպոնտան ու ընտրությունների միջոցով։ Սա բերում է նրան, որ ընդդիմադիրները ժողովրդին տարիներ շարունակ խոստանում են, որ հեսա կտապալեն ռեժիմը, կհաղթեն, իշխանության կգան, իսկ գործնականում աստիճանաբար թուլանում ու կորցնում են էլեկտորատի վստահությունը։

Ներկայումս, ընդդիմադիր դաշտի միայն մի քանի կուսակցություն է քիչ թե շատ ակտիվ մասնակցություն ցուցաբերում ՏԻՄ ընտրություններին։ Մնացածն էլ կամ հավես չունեն, կամ էլ համարում են, որ այդպիսի «մանր» ընտրական իրադարձությունն արժանի չէ իրենց մեսսիական ուշադրությանը։ Արդյունքում՝ ավելի են թուլանում, որովհետև իշխանությունները կարողանում են վերահսկել հանրապետության ամբողջ տարածքը, իսկ իրենք միայն Երևանի կենտրոնական փողոցներով են բավարարվում։

Իշխանափոխություն ասվածը շատ ծայրահեղացվեց այս տարիների ընթացքում։ Այն կարելի է փոխել, անհնարին բան չկա։ Պարզապես Հայաստանում ավելի իրատեսական է էվոլյուցիոն տարբերակը, ոչ թե ռեվոլյուցիոնը, իսկ դրա համար պետք է ներքևից ինտեգրվել պետական համակարգին ու փորձել առողջացնել այն, իսկ այդ ինտեգրման համար առնվազն պետք է մասնակցել ՏԻՄ ընտրություններին ու պայքարել ամեն սանտիմետրի համար։

Thursday, March 17, 2016

Ինքներս մեզ ստիպեցինք հավատալ, որ Պուտինը Մասիսը մեզ է նվիրելու, իսկ հիմա հիասթափվում ենք

Հայերս երբեմն այնքան մանկամիտ ենք կարողանում լինել։ Հատկապես, երբ բանը հասնում է պատմական ու աշխարհաքաղաքական հարցերի ընկալմանը։ Ու դա դարձել է մեր ազգային բնակգծերից մեկը։ Օրինակ՝ ինչպե՞ս կարելի էր այդքան հեշտությամբ հավատալ, որ ռուսները հեսա թուրքերի հետ պատերազմի մեջ կմտնեն, կջարդեն-կփշրեն, հետո էլ վերջում Մասիս հայերին կտա․․․

Ու մարդիկ լրջով տրամադրվում էին դերան, համենայն դեպս, այդ ոգևորվածության ալիքը տեսանելի էր սոցցանցերում։ Մեկ էլ Պուտինը «ալե՜-հոպ» արեց ու հերիք ի թուրքերի հետ պատերազմ չսկսեց, մի բան էլ Սիրիայից դուրս է բերում զորքերը՝ անհասկանալի ժամկետով հետաձգելով Ծովից-ծով Հայաստանի վերածնունդը։ Ու մարդիկ հիմա նեղվե՜լ են, ընկճվե՜լ են․․․ թե բա ստոր ռուսները մեզ նորից խաբեցին ու ընդհաննրապես, իրանք փիսն են, համ էլ Մոսկվայի պայմանագիր են ստորագրել։ Հետո մի հհատ էլ հիշում են, որ երկու ռուս պատգամավորր էլ խոստացել էին, որ պայմանագիրը չեղարկելու օրինագիծ կմտցնեն խորհրդարան, բայց դրանից հետո հանդես էր եկել ՌԴ ԱԳՆ-ը ու սրիկայաբար հայտարարել էր, որ երկրների սահմանները վերանայման ենթակա չեն, պայմանագիրն էլ ոչ ոք չի չէղարկելու։ Ու էլի դառը ողբ ու հիասթափություն։

Էհ բա ինչքա՞ն կարելի է այսպես։ Չէ, ռուսների ստորությունների ու/կամ օրհնությունների մասին չի խոսքը։ Ինչքա՞ն դեռ պետք է մեր հասարակությունում սրբորեն հավատան, որ այս մոլորակի վրա, ինչ որ մի երկիր, ինչ որ մեկ այլ երկրի համար հողեր կնվաճի, դրանց համար արյուն կթափի ու վերջում էլ հենց նենց, կվերադարձնի նրանք այդ մյուս երկրին, ով այդ ողջ ընթացքում ինքը ոչինչ չի արել այդ հողերը վերադարձնելու համար, ոչ էլ մեծ հաշվով մտածել է այդ ուղղությամբ։

Մարդիկ ջան, քաղաքականությունը, առավել ևս ռեալ քաղաքականությունը, միայն երկու կատեգորիաներ է ճանաչում՝ շահեր ու հնարավորություններ։ Այնտեղ բարեգործություն, նվիրատվություն, բարոյականություն, պատմական ու առհասարակ՝ արդարություն տերմինները զուտ դատարկ խոսքեր են։ Ուզո՞ւմ ենք Մասիս, ուրեմն եկեք հասկանանք թե ինչ շահեր ունենք դրանից ու ինչ հնարավորություններ՝ այն վերադարձնելու։ Թե չէ դնել ու ազգովի ինքնաներշնչվել, որ ռուսը հեսա սաղ մեր տեղը կանի՝ մսուր-մանկապարտեզի սանին հարիր բան է։

Wednesday, March 16, 2016

Շմայսի պահվածքը հասկացանք, բա Նիկոլին ինչպե՞ս հասկանանք


Հերթական անգամ ԱԺ-ն վեր էր ածվել ցածրակարգ կրկեսի․ էլի Շմայսը իր հայհոյախառը բերանն էր բացել հենց նիստերի դահլիճում ու էլի Նիկոլն էր թիրախում։ Սակայն խնդիրը նրանում է, որ Նիկոլն էր պատասխանում էր նրան նույն տոնայնությամբ ու նույն էսթետիկայով և ոմանց դա հիացնում է։

Հարգելի քաղաքացիներ, անկախ ամեն ինչից, ԱԺ-ն և ընդհանրապես պառլամենտարիզմը, դա քաղաքական մշակույթ է, արժեհամակարգ ու ավանդույթներ ունեցող ինստիտոււտ և եթե մենք երբևիցե ուզում ենք նորմալ երկրում ապրել, ապա նախ պետք է մեր մեջ սերմանենք այդ մշակույթն ու հարգանքն առ այդ իսնտիտուտ և ինստիտուցիոնալ մշակույթ։ 


Ճիշտ է, Նիկոլը հասցրել է ներողություն խնդրել ոչ խորհրդարանական բառապպաշար օգտագործելու համար, բայց արդեն հաջորդ իսկ տողերում տեսնում ենք, որ Նիկոլն ամենևին չի զղջում, այլ ֆորմալիզմը պահպանելով, ուղղակի ուզում է, որպեսզ հարմար պատրվակով տարածի այդ տեսանյութը և հավելյալ դիվիդենտներ հավաքի ընտրազանգվածի մոտ։

Կարելի՞ է դատապարտել Նիկոլին այս խորամանկության համար։ Յուրաքանչյուրի որոշելիքն է երևի, բայց ամեն դեպքում, եթե հենվում ենք այն բանի վրա, որ նման բառապաշար օգտագործել առհասարակ չի կարելի, իսկ ԱԺ-ում առավել ևս՝ երևի կարելի է։ Սակայն եթե ես ճիշտ եմ ու Նիկոլ Փաշինյանը պարզապես խորամանկություն է անում ու մի կրակոցով երկու նապատաստակ է ուզում խփել՝ հագուրդ տալով երբ քաղաքակիրթ լսարանի պահանջարկներին և այն լսարանի, որտեղ ողջունելի է ցանկացած ՀՀԿ-ականին համարժեք պատասխան տալը՝ անկախ դրա բովանդակության էսթետիզմից, ապա երևի թե ոչ։

Խնդիրը սակայն ոչ այնքան Նիկոլն է, ոչ էլ առավել ևս Շմայսը, ում միակ ֆունկցիոնալ ակտիվությունը կոճակը սեղմելն ու նման վուլգարություններ անելն է։ Խնդիրն այն է, որ մեր հասարակության գերակշիռ մասին սա այսպես թե այնպես դուր է գալիս ու հենց այսպիսի բաներ էլ ակնկալում են Շմայսից ու Նիկոլից։ Սա արդեն մտահոգիչ է։

Tuesday, March 8, 2016

Մայդանի հայաստանյան երկրպագուների նոր արկածները․ հիմա էլ ուկրաինուհի մարդասպանին են սրբացնում

Ուկրաինայում հեղաշրջումից ու քաղաքացիական պատերազմի սկզբից արդեն երկու տարի է անցել։ Այս ընթացքում, հակամարտող կողմերը արյան գետեր են թափել, տեղ են գտել զարհոււրելի զինվորական ու քաղաքական հանցագործությունները, միևնույն ժամանակ, այդպես էլ հստակ պատասխաններ չհնչեցին Մայդանի վերջին օրվա զանգվածային սպանդի մեղավորների անունները, երբ մեկ օրում շուրջ 100 մարդ սպանվեց անհայտ դիպուկահարներների կողմից։

Այս ընթացքում շատ արյուն հոսեց․ Օդեսսայում ողջ-ողջ այրեցին ու սպանեցին տասնյակ մարդկան, Դոնբասսում կառավարական ուժերի հրետակոծությունների ու ռմբակոծությունների արդյունքում զոհվեցին հարյուրավոր ու հարյուրավոր քաղաքացիներ, մալազիական օդանավի կործանման արդյունքում զոհվեց շուրջ 150 մարդ, քաղաքական սպանությունների ալիք եղավ, էլ չխոսեմ հենց առաջնագծում ծավալվող դժողքի ու գերիների սպանությունների ու կտտանքների անթիվ անհամար դեպքերի մասին․․․

Ու այս ամենից հետո, Հայաստանի հասարակության նույն այն շերտը, որը Մայդանի օրերին մայդանական սիմվոլիկ ա էր դնում իր էջերում ու ամենատխմար մայդանական քարոզչությունն էր տարածում, այսօր էլ լծվել է հերթական սուրբ ու հույժ կարևոր գործին․ պահանջում են Ռուսաստանից ազատ արձակել ուկրաինուհի սպա Նադեժդա Սավչենկոյին, ով մեղադրվում է Ռուսաստանի քաղաքացիների սպանության մեջ։ Իրապես, ցինիզմը սահմաններ չի ճանաչում, հատկապես, երբ «լիբերալ» աշխարհայացքի տեր ես։ Բոլոր հարցերը լուծել էին ու կարգավորել, էլ ուրիշ դարդուցավ չունեին, մենակ էս մի լրբի ազատազրկման հիմնախնդիրն էր հրատապ լուծում պահանջում։

Մյուս կողմից, զարմանալի չէ, որովհետև միանգամից երևում է, թե ով է այս ամենի եթե ոչ պատվիրատուն, ապա ոգեշնչողը։ Այս աննախադեպ ակտիվացումը սկսվել է վերջին երկու օրերին ու զարմանալիորեն զուգադիպել է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության հետ, որը ռուսաստանից պահանջում է ազատ արձակել Սավչենկոյին։ Զավեշտալի է, երբ նման պահանջ անում է մի պետություն, ով թքած ունենալով միջազգային նորմերի ու իրավունքների վրա, երրորդ երկրներից առևանգել ու իր դատարաններում դատել է տասնյակ պետությունների քաղաքացիների, իսկ Գուանտանոմոյում տարիներով պահում է տասնյակ կալանավորների, ում անգամ մեղադրանք չեն առաջադրում։ Առավել զավեշտալի է այն, որ նման պահանջ ներկայացնում են Ռուսաստանին, որի առնվազն 2 քաղաքացիների այս կերպ դատել են՝ այլ պետություններում նրանց ձեռք գցելուց հետո։

Սակայն առավել զավեշտալի է մեր մայդանի երկրպագուների կեցվածքը, ովքեր ասես ի սպառ մոռացել են, որ իրենք ոչ ուկրաինացի են, ոչ էլ ուկրաինայի քաղաքացի, մոռացել են, թե իրենց 2 տարվա վաղեմության քանի պնդում ու հայտարարություն է արդեն հայտնի, որպես բացահայտ սուտ ու ապատեղեկատվություն։ Սակայն ինչպես գիտենք, նրանց համար այդ ամենը էական չէ, էական են միայն նրանց տերերի քմահաճույքները։

Wednesday, March 2, 2016

Գողական ռոմանտիկան, կամ ինչու է մեր հասարակությունը հիմարություն անում՝ այդքան հիանալով օրենքով գողերով

Ոմն գող Վզգո է զառամյալ տարիքում կնքել իր մահկանացուն։ Այս մասին իմացա, երբ երկրիս ամենախոշոր լրատվական մտա առավոտյան ու տեսա այս «հույժ կարևոր» լուրը՝ գլխավոր իրադարձությունների մասում։ Ու սա մի մեծ խայտառակություն է, որով ախտահարված է մեր ողջ լրատվական դաշտը։

Նկատե՞լ եք, որ գողականների վերաբերյալ գրեթե ամեն նյութ, հայտնվում է լրահոսի կիզակետում ու առանձնակի ջերմությամբ է ընկալվում լսարանի մի ստվար զանգվածի կողմից, իսկ լրատվականներն էլ պատրաստակամությամբ սնուցում են այդ պարզամիտների գողական ռոմանտիկան և հագուրդ են տալիս նրանց ցածր մակարդակի պահանջմունքներին։
Հարգելի հայրենակիցներ, մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ գրեթե յուրաքանչյուրին հասանելի է ինտերնետ ու անսահմանափակ գիտելիքներ, երբ գրեթե յուրաքանչյուր ոք, ունի օրվա հաց վաստակելու խնդիր ու փորձում է անել դա արդար քրտինքով։ Այդ ո՞նց է ստացվում, որ մեր մարդիկ չեն կարողանում դուրս գալ գողական ռոմանտիզմի սին արժեքների ու իդեալների տակից։

Ովքե՞ր են օրենքով գողերը։ Օրենքով գողերը հետխորհրդային տարածքի քրեական աշխարհի հիերարխիայի գագաթն են, կազմակերպված հանցավորության շղթաների վերին օղակը կազմող կաստա են։ Ի՞նչ իդեալներ ունեն օրենքով գողերը։ Օրենքով գողի դավանած իդեալները ոչ մի աղերս չունեն իրեն հարգող արդար մարդու ու քաղաքացու իդեալների հետ, որովհետև քարոզում են պորտաբուծություն ու վնասարարություն։ Օրենքով գողը չպետք է աշխատի ու չպետք է հօգուտ պետության ինչ որ բան անի։ Օրենքով գողը գոյատևում է ապօրինի եղանակով գոյացած եկամուտների հաշվին ու խրախուսում է հանցավորությունը, իսկ պետություն ինստիտուտն ընկալվում է որպես բացարձակ թշնամի։ Որտե՞ղ տեսաք այստեղ ինչ որ Ռոբին Հուդին հարիր կենսակերպի նշույլ անգամ, որ մի բան էլ հիանում եք։

Ասեմ ավելին, եթե օրենքով գողը հին իդեալներին հավատարիմ էլ չէ (ինչը սովորական բան է), ապա նա էլի գոյյատևում է հանցավոր միջոցներով գոյացած եկամուտներով ու սպասարկում է հետխորհրադային տարածքում գործող կոռումապցված քաղաքական վերնախավի շահերը ու հաճախ էլ մտնում է այդ վերնախավի մեջ։ Ասեմ ավելին, եթե երկար տարիներ կալանավայրերում է անցկացրել․․․ ինչպե՞ս եք վերաբերվում երևույթին, երբ տղամարդը՝ տղամարդու հետ սեքսով է զբաղվում։ Գիտականորեն սա կոչվում է հոմոսեքսուալիզմ, իսկ քրեական աշխարհում դա կոչվում է նորմալ բան․․․

Մի խոսքով, սա միայն այն քիչ մասն է այն բոլոր արատավոր կողմերի, որոնք ի սկզբանե հիմարություն են դարձնում օրենքով գողերի ու գողականների պաշտանմունքը։ Մնում է միայն տարակուսել, թե ինչո՞ւ այս բաները չեն հասկանում հասարակ մարդիկ ու լրագրողները․․․

Wednesday, February 24, 2016

Սյուզի Մելիքյանն ինչ խոսք՝ սեքսուալ է, բայց երգելը նրա բանը չէ

Տևական ստեղծագործական դադարից հետո, երաժշտական տեսահոլովակով է ներկայացել Սյուզի Մելիքյանը, ով վերջին շրջանում ավելի ակտիվ էր որպես դիմահարդար, քան որպես երգչուհի։ Իմաստ ունի՞ արդյոք վերլուծել այս հոլովակի ու երգի գեղագիտական արժեքը։ Կարծում եմ՝ ոչ, որովհետև այն, որ Սյուզի Մելիքյանը մակարդակի առումով էմպիրեյներում չէր սավառնում՝ դարի բացահայտումը չէ։ Սենսացիա չէր նաև այն, որ Սյուզի Մելիքյանը աստղեր չի քաղում երկնքից՝ իր ոկալով ու կատարած երգերի որակով։ Ի վերջո, եկեք ազնիվ լինենք ու իրերը կոչենք իրենց անուններով․ այնպես չէր, որ Սյուզի Մելիքյանի նախկին երգերն ու տեսահոլովակներն էին գլուխգործոց, որ մի հատ էլ հիմա զարմանանք, թե ինչու այս մեկը համալրեց «էստրադային աղբ» հաստափոր ցուցակը։

Այնպես որ, չեմ անձրացնի Ձեզ բողոքներով։ Ավելին, նույնիսկ կարելի է գովեստի խոսքեր ասել․ Սյուզի Մելիքյանն իրոք շատ սեքսուալ կին է, ով ունի գեղեցիկ ոտքեր, կուրծք ու մարմին, գրավիչ դիմագծեր ու առհասարակ՝ ցանկացած տղամարդ կերազեր նման կնոջ կողքը լինելու մասին։ Սակայն, այսքանով հանդերձ, նշանակո՞ւմ է արդյոք սեքսուալ արտաքին ունենալը՝ լավ երգչուհի լինել։ Ո՛չ, իսկ Սյուզի Մելիքյանի պարագայում՝ կրկնակի ոչ։

Սկսենք նրանից, որ վերջին հոլովակում Սյուզի Մելիքյանը ավելի շատ արտասանում էր, քան երգում։ Զվարճալի մանրունքներ էլ կային։ Մասնավորապես ժպիտ են առաջացնում այդ իբր գիշատիչ-սեքսուալ հայացքները, որ Սյուզիի մոտ այնքան կեղծ են ստացվում, որ ավելի շատ հիշեցնում են ջրի «լևի» գիծ հայտնաբերած ջրմուղի տեսուչի հայացք, քան կրքոտ «ծիգրիցայի», որպիսին մեզ փորձում է ներկայանալ Սյուզի Մելիքյանը։
Հետո, մի տեսակ անհասկանալի էր սեքսուալ կերպարի մատուցման ձևը։ Երիցս կրկնեմ, որ Սյուզին շատ թույն մարմին ունի, բայց բոլոր այն կադրերում, որտեղ նրա մարմնի ավելի մեծ մակերես էր երևում, կամ էլ նա էր ինչ որ դիրքերում, որոնց դեպքում «չափից դուրս շատ էր» լանջաբացվածք ու քղանցք երևում, տեսխցիկը նկարում էր երևի մի 20 մետրից։ Տպավորություն է, որ Սյուզին չի կարողացել կողմնորոշվի, թե հիմա սեքսուալ կնոջ է մարմնավորելու հոլովակում, թե «նամուսով ու պսակված աղջկա»։ Ասել է թե, Սյուզի ջան, կամ մարդավարի մարմինդ ցուց տուր, կամ էլ ընդհանրապես շեշտը մի դիր սեքսուալության վրա ու Ալլա Լևոնյանի զգեստապահարանից ինչ որ տարազոտ բան պարտքով վերցրա։

Այս տեսահալովակի ու երգի նաև խնդիրը նրանում է, որ հերթական անգամ ականատես ենք լինում մեր աստղիկների պրիմիտիվ մտածողության ու վաղուց արդեն իրեն սպառած հաջողության բանաձևին, որը լակոնիկ սահմանվում է հետևյալ կերպ․ 10-15 հազար դոլար ես հայթհայթում ու երգ ես պատվիրում։
Պետք է նշեմ նաև, որ երգի բառերը լսելիս, մի պահ բռանցրի ինձ այն մտքի վրա, թե ո՞վ է այդ անհավես գռդոնչին, որ նման պարզունակ տեքստ է գրել ու մի տեսակ չզարմացա էլ, երբ տեսա, որ Ավետ Բարսեղյանն է։ Ավետը վերջին շրջանում չի դադարում նման գռդոններ երկնելուց ու սկսում եմ կասկածել, որ ոչ թե ցածր վարձավճարների արդյունք է, այլ մուսան սպառվել է, իսկ դպրոցական շարադրությունների պաշարը հատել է։

Արդյունքում, ստացվել է մի անբովանդակ ու անհետաքրքիր երաժշտական տեսահոլովակ, որի գրոտեսկ բառոկկո-ռոկոկո ինտերիերը, ձանձրալի ու տափակ երգը, Սյուզիի աղքատիկ ձայնային տվյալներն դիսսոնանս են առաջացնում նրա սեքսուալ կերպարի հետ։ Դե ռաբիզ աղջիկ է հիմա, բոլորս էլ գիտենք այդ մասին։
Սյուզի Մելիքյանն էլ պետք է իմանա այս ամենի մասին ու նա ավելի ճիշտ կանի կենտրոնանա իր դիմահարդարման վրա, որովհետև այդ գծում գոնե իր հաստատուն շուկան ու պահանջարկը կունենա, իսկ պահանջներն ու հանրային ակնկալիքներրն իրենից այդքան խիստ չեն լինի։ Նույնիսկ կուրծքը ցույց տալ էլ պետք չի լինի՝ ոչ հեռվից, ոչ էլ մոտիկից, դե իսկ բեմի մասին նա ավելի լավ է մոռանա, առավել ևս, որ Սյուզին ինչպես կար կատարյալ միջակություն՝ երգեցողության ու արտիստիզմի առումով, այնպես էլ մնացել է։

Friday, February 19, 2016

Զինծառայողների նկատմամբ սեռական բռնություն գործադրած սպան որոշել է սուրբ նահատակ ձևանալ

Ինչ չէինք տեսել, դա էլ տեսանք․․․ Իր ենթակայության տակ զինծառայողների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար դատապարտված մի սրիկա՝ ոմն կապիտան Բաբկեն Դարդյանը բաց նամակ է գրել է Սեյրան Օհանյանին, որի կրկնօրինակները նաև խորհրդարանական խմբակցություններին էլ են հանձնել, որտեղ մելամաղձոտ տոնով բարձրաձայնում է ինչ-ինչ խախտումների մասին, որոնք տեղ են գտնում բանակում ու դրա կից կառույցներում։

Եթե հակիրճ, ապա այս տականքը, ով արդեն դատավճռով մեղավոր է ճանաչվել ու լրիվությամբ ընդունել էր իր մեղքը, գանգատվում է Մատաղիսի ու Ստեփանակերտի ՌՈ-ի աշխատակիցների ֆինանսական չարաշահումներից, մի քիչ բողոքում է զորամասերից ալյուր գողանալու կապակցությամբ, մեկ էլ իրեն ու կնոջը տնից զրկելուց․․․ Դե հա, մեկ էլ բնականաբար պոպուլիստական ճառեր՝ մարտական հերթապահություն իրականացնող անապահով ընտանիքների զավակների ու անիրավ պաշտոնյաների զավակների մասին։

Իհարկե, նշված դեպքերով պետք է առնվազն քննություն անցկացվի ու ոչ ոք չի զարմանա, եթե պարզվի, որ դրանց առնվազն մի մասը համապատասխանում է իրականությանը։ Սակայն եկեք հասկանանք տվյալ անհատի ով լինելն ու մոտիվները։

Ուրեմն, կապիտան Դարդյանի հետույքը մրմռում է ոչ թե այդ անիրավությունների ու բանակում առկա այլ իրավախախտումների համար, այլ նրա համար, որ երբ նրան կալանավորել են, նա ամբողջավին ընդունել է իր մեղքը ու արագացված կարգով դատաքննության համաձայնվել՝ հույս ունենալով, որ դրանք կդիտարկվեն, որպես մեղմացուցիչ հանգամանք ու ինքը մինիմալ պատիժ կկրի։ Ուշագրավ են եղել նաև դատավճռի հրապարակումից հետո տեղ գտած զարգացումները։ Չնայած, որ նրան կարող էին դատապարտել մինչև 10 տարի ազատազրկման, դատավորը որոշում է կայացրել 5 տարի ազատազրկում սահմանելու հարցում, ինչը դուր չի եկել ոչ պաշտպանյալին, ոչ դատախազին։

Դարդյանի փաստաբանը բողոքարկել է՝ խնդրելով, որ պայմանական պատիժ սահմանվի, իսկ դատախազը դժգոհ է եղել չափազանց մեղմ պատժից։ Արդյունքում, կայացվել է երկրորդ դատավճիռ, որով դարդյանին 8 տարի ազատազրկման են դատապարտել։ Այ հենց այստեղ էլ Դարդյանը որոշել է, որ իրեն «քցեցին» ու հիմա սկսել է այս բաց նամակի կրկեսը, որով չես էլ հասսկանում, թե ինչ է ուզում անել։ Համ շանտաժի է նման, համ էլ կույր վրեժխնդրության։

Ամեն դեպքում, կարծում եմ կապիտան Դարդյանի պես սրիկաներին 8 տարին էլ է քիչ, 10 տարին էլ, ցմահն էլ։ Նման հանցանքների համար ռազմական դրությունում գնդակահարություն է հասնում ու դժվար թե գտնվեն նորմալ մարդիկ, ովքեր դեմ կլինեին, որ նման հանցանքների համար խաղաղ պայմաններում էլ գնդակահարեին, իսկ ինչ վերաբերում է այս բալագանին՝ կապված բաց նամակի հետ, ապա պետք չէ չափազանց լուրջ վերաբերվել հուսահատ սրիկայի այս խաղին, բայց քննություն այնուամենայնիվ պետք է։

Wednesday, February 17, 2016

Միհրան Ծառուկյանն իր վերջին հոլովակով ապացուցեց, որ ինքը Լիլիթ Հովհաննիսյանի տղա տարբերակն է (Video)

Դախության ու անճաշակության հաղթարշավը մեր շոու բիզնեսում շարունակվում է ու ես ինձ համար վերջնականապես բացահայտեցի, որ Լիլիթ Հովհաննիսյանը ունի երկվորյակ։ Առնվազն՝ հոգևոր երկվորյակ, ով ստեղծում է ճիշտ նույն աղբը, ինչ Լիլիթը, բայց Լիլիթից տարբերվում է երկու բանով․ տղամարդ է ու Վահրամ Պետրոսյանի հետ ամուսնացած չէ (համենայն դեպս՝ առայժմ)․․․

Դուք իհարկե հասկացաք, որ խոսքը Միհրան Ծառուկյանի մասին է, ով իր «Ты моя» կլկլոցների սիմֆոնիայով մարտահրավեր է նետել Լիլիթին ու մի քիչ էլ Արտաշ Ասատրյանին։ Ու եթե Արտաշի հարցում թեթև պլագիատի պահ կա (հիշո՞ւմ եք «Любимая, радость моя, քո սիրած երգիչը հայ ա»․․․), ապա Լիլիթի հետ համեմատականը պարզապես աչք է ծակում։ Չէ, իհարկե մեր Միհրան Ծառուկյանը ինչ որ նեգռ տղերքի հետ կիսամերկ չի պարում, ոչ էլ փորձում է Բիյոնսեին նմանակել։ Ավելին, ի տարբերություն Լիլիթի, Միհրանն ունի մի ակնառու առանձնահտկություն՝ տիրապետում է «Դախ գերանը պարահրապարակում» խորեոգրաֆիկ ոճին, բայց այսքանով հանդերձ, «Tы моя»-ն նայելիս անընդհատ սպասում ես, որ հեսա ուր որ ա Լիլիթը դուրս կգա ու կսկսի ձայնակցել Միհրանին։

Պատճառը նրանում է, որ Լիլիթն ու Միհրանը իրոք շատ նման աշխատելաոճ ունեն ու նույն թիրախային լսարանը։ Այսինքն, աշխատելաոճ ասելով, պետք է հասկանանք հետևյալը․ բաղաձայն կատարումներ, որտեղ անպայման պետք է կլկլոցներ ու մելիզմներ լինեն, պրիմիտիվ լիրիկայով երգեր, թանկարժեք տեսահոլովակ ու աբսուրդային աններդաշնակություն այս բաղադրիչների միջև։ Դե թիրախային լսարանն էլ՝ կիսագրագետ ու որպես կանոն անչափահաս աղջիկներ, ովքեր իրենց կյանքում ամենաերկար բանը, որ կարդացել են՝ Միհրանի ու Լիլիթի հոլովակների վերնագրերն են, իսկ գեղեցիկի ու արվեստի մասին պատկերացումները տեղավորվում են Միհրանի դեմքի ու Լիլիթի ոտքերի գեղագիտական սահմաններում։


Tuesday, February 16, 2016

Դանիայում սկսել են մահմեդականներին սանձող օրենքներ ընդունել

Միգրանտների անդադար հոսքը անխուսափելիորեն բերում է Եվրոպայի ռադիկալիզացման և արդեն պետական մակարդակով կարելի է հետևել ռեակցիոնիզմի դրսևորումների, որոնք ուղղված են Եվրոպայի մահմեդական բնակչության դեմ։ Այս առումով, առաջամարտիկները սկանդինավյան երկրներն են կարծես թե ու մասնավորապես Դանիան։

Եվրոպական այս բարեկեցիկ երկրում արդեն զզվել են մահմեդականների մշտապես աճող պահանջներից ու հանդուգն վարքուբարքից և տոլերանտ Եվրոպայի պատմության մեջ առաջին անգամ, բավականին պրովոկացիոն որոշում է ընդունվել պետական մակարդակով՝ այն բանից հետո, երբ տեղի մահմեդական համայնքը դիմել էր պետությանը՝ պահանջելով դպրոցների ու այլ ուսումնական հաստատությունների կերակրացանկից խոզի միսը բացառելու պահանջով։

ԻԻ պատասխան այս պահանջին, Դանիայում օրենք են ընդունել, որով պարտադիր կերպով սահմանում են, որ պետական ուսումնական հաստատությունների կերակրացանկում, անպայյմանորեն պետք է լինեն խոզի մսից պատրաստվող ուտեստներ, իսկ եթե իսլամական համայնքին դա դուր չի գալիս, ապա թող իրենց միջոցներով մասնավոր ուսումնական հաստատություններ կառուցեն, որտեղ ուտելիքը կլինի հալալ։

Սա իսկապես բացառիկ որոշում է, եթե հաշվի առնենք, որ տոլերանտությունն ու հանդուրժողականությունը Եվրոպայի նոր կրոնն է դարձել և ցանկացած քայլ, որ կարող է դիտարկվել, որպես իսլամաֆոբիա, պարզապես չի արվում։ Առավել ուշագրավ է այն, որ սա արվում է այն երկրում, որտեղից ժամանակին սկիզբ առավ մահմեդականների գլոբալ ընդվզումը՝ ընդդեմ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների, որի արդյունքում օրինակ՝ Աֆղանստանում անգամ զոհեր եղան։

Պետք է ակնկալել, որ սա դեռ միայն առաջին ծիծեռնակներն են ու իսլամիզմի աճին ուղիղ համեմատական, աճելու են նաև ազգայնական ու նույնիսկ նեո-նացիստական տրամադրությունները հին Եվրոպայում և ժամանակի հետ, այսպիսի սանձող օրենքներն ու պետական քաղաքականությունը դառնալու են քաղաքական մեյնսթրիմ երբեմնի տոլերանտ ԵՄ անդամ երկրներում։

Monday, February 15, 2016

Թիկնապահաթափության ժամանակները վաղուց են եկել

Նորից ու նորից պետք է բարձրաձայնել այս թեման, որպեսզի տարիներ շարունակ ձգվող այս բեսպրեդելին լուծում տրվի։ Ո՞վ կարող է բացատրել, թե մեր պետպաշտոնյաներն ու մեծահարուստները ինչու են թիկնապահների հսկայական բանակներով շրջում։ Ումի՞ց են պաշտպանվում։ Ի՞նչ վերահաս վտանգ են զգում։ Ինչո՞ւ պետք է մեր երկրում միանգամայն լեգալ պայմաններում լինեն բաշիբոզուկների ջոկատներ։

Ընդհանրապես, վերջին մի 25 տարում քանի՞ դեպք եք հիշոում, որ այս կամ այն մեծահարուստի, կամ էլ պետպաշտոնյայի թիկնապահները հաջողությամբ իրականացրած լինեն իրենց ծառայողական պարտականությունները։ Ես որ նման դեպք չեմ հիշում։ Թերևս միայն Գյումրիի Վարդանիկի մասով ինչ որ վերապահումով կարելի է խոսել դրա մասին, բայց դե նրա դեպքում էլ դեռ մեծ հարց է, թե ինչ դերակատարություն ունեին թիկնապահները՝ անվտանգության ապահովողի՞, թե՞ հրանոթային մսի։

Փոխարենը, քանի՞ դեպք կարող եք հիշել, երբ այս կամ այն չինովնիկի ու մեծահարուստի թիկնապահները մարդ են ծեծել, սպանել, տարբեր կարգազանցություններ են թույլ տվել ու այլ հակաիրավական գործողություններում են նկատվել։ Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ նման միջադեպերն այնքան շատ են, որ չես էլ մտաբերի բոլորը։ Խնդրեմ, վերջին նման հաղորդագրությունն էլ կարդում ենք թերթերից մեկում․ ասում են, թե Բեգլարյան Գագոյի թիկնապահները կրկին մարդ են ծեծել՝ ռեստորաններից մեկի սեփականատիրոջ որդուն․․․

Հայաստանը շատ անվտանգ երկիր է։ Տարօրինակ զուգադիպություն է, թե ոստիկանության արդյունավետություն, բայց Հայաստանն այսօր աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է ու թիկնազոր պահելը ավելի շուտ ստատուսի հարց է, քան անհրաժեշտություն։ Մեր երկրում թիկնազոր կարող է ու պետք է ունենալ միայն երկրի բարձրաստիճան ղեկավարությունը՝ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, ուժային կառույցների ղեկավարները, իսկ մնացածը պետք է ունենան խիստ սահմանափակ թվով թիկնապահներ։ Ասենք Սամվել Ալքեսյանյանին իրականում 1-2 թիկնապահից ավել պետք չէ։ Բեգլարյանին էլ։ Ու թիկնապահ տրամադրելու մենաշնորհը պետք է ունենան միայն ուժային պատկան մարմինները՝ այն էլ, լուրջ հիմնավորում ունենալու պարագայում։

Մնացած բոլոր դեպքերում պետք է անխնա պատժել բոլոր ախռաննիկացուներին, ովքեր կհամարձակվեն քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառել ու ցուցադրական խստությամբ պետք է պատժել մի քանիսին այնպես, որ վերջնականապես կոտրվի դրանց հավատն առ իրենց շեֆերի ամենազորություն։