Friday, November 20, 2015

Սահմանադրական բարեփոխումները տապալելու միակ հնարավորությունը քվեարկությանն ակտիվ մասնակցության մեջ է

Ակնհայտ է, որ այս քվերակությունը լինելու է աննախադեպ լցոնումներով ու ընտրակեղծարարությամբ զուգորդված, որովհետև մի կողմից, այլևս չկա լուրջ ընդդիմության տեսքով ներկայացված զսպաշապիկը, ինչպես դա ԲՀԿ-ի ընդդիմացման փուլում էր, կամ էլ Րաֆֆի Հովհհաննիսյանի փուչիկի տրաքելուց առաջ, իսկ մյուս կողմից, արդեն իսկ ակնհայտ է, որ Միջազգային հանրություն ասվածը աչք է փակելու կեղծարարության վրա, եթե իհարկե բանը չհասնի բախումների ու իրոք զանգվածային ռեպրեսսիաների, որովհետև հիմնական աղաղղակողները սովորաբար լինում են եվրոպական կառույցների դիտորդները, իսկ մենք արդեն գիտենք, որ նոր Սահմանադրությունը Եվրոպայի սրտով է։

Հետևաբար, ինչի՞ հետ եք գործ ունենալոու դեկտեմբերի 6-ին․ իշխանությունները մաքսիմալ մոբիլիզացնելու են իրենց ադմինիստրատիվ բոլոր լծակները, միատեղելու են բոլոր օրինական ու ապօրինի հնարքները, որպեսզի հնարավորինս շատ թվով <<մեռած հոգիներ>> մասնակկցեն քվեարկությանը, իսկ ընտրություններին մասնակցած ռեալ մարդկանց տեսակարար կշիռը շատ մեծ չլինի, որպեսզի այդ մեռած հոգիների ու ադմինիստրատիվ լծակների միջոցով մոբիլիզացված քվեները ունենան ավելի մեծ տոկոսային արտահայտում՝ ընդհանուր թվի մեջ։

Հիմա տեսեք, թե ինչումն է հնարքը։ Իշխանություններն արդեն հայտարարել են, որ հայաստանում կա 2,5 միլիոն ընտրող։ Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի ու <<Այո>>-ն հաղթի, պետք է դրական քվերակի քվեարկությանը մասնակցած ընտրողների կեսից ավելին, ընդ որում, այդ թիվը չի կարող լինել պակաս, քան ընդհանուր ընտազանգվածի 30 տոկոսը։ Այլ կերպ ասած, որպեսզի իշխանությունները հաղթեն, պետք է մոտավորապես 800,000 այո ստանան՝ պայմանով, որ քվերակությանը կմասնակցի իրենց նկարածով, լցոնածով, իրական մարդկանցով հանդերձ՝ 1,6 միլիոնի կարգի մարդ։

Հետևաբար, Հանրաքվեն տապալելու միակ միջոցը՝ ամբողջ ազգով դրան մանացելն է, որովհետև ադմինիստրատիվ ռեսուրսը, լցոնումները և այլն չեն կարող կես միլիոնից ավել ձայն ապահովել իշխանություններին, մնացածն արդեն իրոք պետք է գնան ու իրենց կամքով Այո քվեարկեն, ինչը շատ ավելի դժվար է արդեն։

No comments:

Post a Comment