Wednesday, November 18, 2015

Նոր հանրապետական հեքիաթ․ փաստորեն հենց նոր Սահմանադրություն լինի, ՀՀԿ-ականները սկսելու են սիրել ժողովդրին

Եթե նկատել եք, Սահմանադրական բարեփոխումների արշավում, հանրապետականների քարոզչության հիմնական մեխը լինելու է այն, որ հենց նոր սահմանադրությունն ընդունվի, անսպասելիորեն խիստ արդյունավետ են սկսելու գործել պետական ինստիտուտները, քաղաքական կուսակցություններն ու արդարադատության համակարգը։ Բավականին զավեշտալի է ստացվում։ Փաստորեն, մինչ օրս, հանրապետականներին ազգանպաստ գործունեություն ծավալելու հարցում խանգարում էր գործող սահմանադրությունը, իսկ հենց նորն ընդունենք՝ Գալուստ Սահկայնը սկսելու է խելացի մտքեր արտահայտել, Կարեն Ավագյանը էլ երիտմիությունը չի գլխավորելու ու փուչիկներով չարաճճիություններ չի անելու, Աշոտյանը դադարելու է լաբորատոր մկների պես էքսպերիմենտների ենթարկել երեխաներին, Սավել Ալեքսանյանը կտրուկ դադարելու է բիզնեսով զբաղվել ու սկսելու է մենակ բազմազավակության նպաստով գոյատևել, ԱԺ-ում էլ չեն լինելու դոլարային միլիոնատերներ, նրանց երեխաները սկսելու են ծառայել բանակում ու 30 տարեկանը նոր բոլորած՝ չեն զզբաղեցնելու պետական բարձր պաշտոններ զուտ նրա համար, որ իրենց պապան լուրջ կալիբրի հանրապետական ա․․․

Է հետո՞։ Մե՞զ եք էշի տեղ դրել, թե՞ սա ինչ որ յուրահատուկ ինքնախոստովանություն է։ Որովհետև, սրանից ստացվում է, որ հանրապետականներն իրենք էլ հրաշալի գիտեն, որ հիմա իրենք միայն վնաս են պատճառում, բայց ուզում են հավաստիացնել եզ, որ վերոնշյալ բոլոր հանգամանքները հետևանք են ոչ թե իրենց փուջ էության ու փտած քաղաքական համակարգի, այլ որովհետև սահմանադրությունն է լավը։ Կարո՞ղ են ցույց տալ գեթ մեկ կետ սահմանադրությունում, որն արդարացնում է բոլոր այդ անիրավությունները։ Իհարկե չեք կարող, որովհետև այդպիսիք չկան։

Բոլոորս էլ հասկանում ենք, որ խնդիրը ոչ թե սահմանադրությունն է, ոչ էլ անգամ առանձին անձինք։ Խնդիրը այն արմատացած արժեհամակարգն է, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը, որը տոտալ իշխում է մեր իրականությունում և պետք չէ գլուխներս սեռական բռնության ենթարկել՝ փորձելով դա բարդել այլ գործոններ վրա։

No comments:

Post a Comment