Monday, November 2, 2015

Ռուսական ինքնաթիռի կործանման միակ պատճառը կոռուպցիան ու հանցավոր անփութությունն է

<<Ռոսավիացիայում>> խուճապային տրամադրություններ են, որովհետև ըստ ամենայնի, Եգիպտոսում տեղի ունեցած ավիավթարից հետո գլուխներ են թռնելու։ Չնայած նրան, որ առաջին ժամերին մարդկանցց ուշադրությունը շեղվեց նրա վրա, որ ինքնաթիռը կարող էին կործանել իսլամիստ ծայրահեղականները, սակայն գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում է, որ գործանականում եղել է տեխնիկական անսարքությունների հետևանք, որոնք էլ իրենց հերթին հետևանք են անփութության ու Ռուսաստանում համատարած իշխող կոռուպցիայի։

Բանն այն է, որ տեխնիկական նման անմխիթար վիճակում գտնվող ինքնաթիռները իրավունք չունեն օդ բարձրանալու, իսկ Ռոսավիացիայի տեսուչները առավել ևս իրավունքք չունեն նման ինքնաթիռները ստուգելուց հետո թույլատրել դրանց էքսպլուատացիայի շարունակելը՝ մինչև կապիտալ վերանորոգումմ չարվի, իսկ հարկ եղած դեպքում՝ նոր ինքնաթիռներ ձեռք չբերվեն։

Փոխարենը, Ռոսավիացիան հետևողականորեն հասավ նրան, որ սնանկ ճանաչվի Ռուսաստանի խոշորագույն ու ամենահին ավեիաընկերություններից մեկը՝ Տրանսաէրոն, որը հայտնի էր իր որակյալ սպասարկումով ու նրանով, որ գոյության ողջ ընթացքում ոչ մի ինքնաթիռ չէր կորցրել։ Ընկերության ավիապարկն էլ թարմ էր ու հհագեցած նոր ինքնաթիռներով։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանյան ավիաշուկայում առկա են բազմաթիվ ընկերություններ, որոնց ավիապարկերը լեցուն են թռչող դագաղներ հիշեցնող փլատակներով, բայց կարևորագույն այնպիսի պետական մարմինը, ինչպիսին Ռոսավիացիան է, նրանց թթու խոսք չի ասում։ Ինչո՞ւ։ Կոռուպցիա է, սըր, կոռուպցիա ու անպատասխանատվություն։

Ու հիմա, Ռոսավիացիայի հանցավոր կեցվածքի պատճառով 200-ից ավելի մարդ է զոհվել։ Ո՞վ է պատասխան տալու։ Հարցը դեռ օդում է ու պարզ չէ, թե որքանով ինտենսիվ կպատժեն պետական այս մարմնի հաստափորներին և կպատժեն արդյոք։ Պարզ է միայն, որ առնվազն քավության նոխազներ լինելու են ու հիմա Ռոսավիացիան անսպ-ասելիորեն հիշել է իր պարտակկանությունների մասին ու ամբողջ ռուսաստանով մեկ թռիչքներ են հետաձգվում, որովհետև ընկերության տեսուչները կրկին անսպասելիորեն հայտնաբերել են, որ բազմաթիվ ինքնաթիռների տեխնիկական վիճակը կոճակ է․․․

No comments:

Post a Comment