Monday, October 5, 2015

Բա ո՞ւր կորավ մեր գրանտակերների խոստացած Ռուս-Թուրքական դաշինքը

Արդեն տարուց ավել է, ինչ մեր մեդիադաշտում ակտիվ գրանտակերներն ու Արևմտյան դեսպանատների կամակատարները եկել են ընդհանուր կոնսենսուսսի՝ կոնկրետ հարցի շուրջ․ պետք է ամեն գնով հանրային կարծիքն աղավաղեն և մարդկանց համոզեն, որ վերահաս վտանգ կա, որ ռուսներն ու թուրքերը դաշինք կկազմեն ու կսկսեն մեր դեմ գործել, Արցախն էլ կխլեն։

Ընդ որում, քարոզչական այս արշավին մասնակցում են ոչ միայն անդեմ ֆեյքեր, կամ էլ փոքր լսարանի տեր իրական մարգինալներ, այլ այս գրանտատերա-ակտիվիստական դաշտի լոկոմոտիվներ, ինչպիսիք են Իգոր Մուրադյանն՝ իր խմբակի հետ, Սեֆիլյանն՝ իր անվան աղանդի հետ, Ժառանգությունն՝ իր գործակալական ցանցով․․․ Բոլոր սրանք արդեն ականջներս մազոլ են աարել, այնքան են պատմել Ռուս-Թուրքական դաշինքից ու Ղարաբաղ հանձնելուց, ասես դրանք արդեն կայացած փաստեր են։

Մինչդեռ, անցած շաբաթ Ռուսաստանի սկսած ավիահարվածները կարծես թե պայթեցրեցին այս զւոտ քարոզչական փուչիկը։ Հիմա առավել քան ակնհայտ է, որ ոչ միայն ոչ մի ռուս-թուրքական դաշինքի հեռանկար անգամ չկա, այլև գործ ունենք գնալով ավելի սաստկացող առճակատման հետ։ Բանը հասել է նրան, որ Թուրքիան՝ Էրդողանի շուրթերով անում է այնպիսի հայտարարություններ, որոնք պարզապես անթույլատրելի են դիվանագիտական էթիկետի տեսակետից։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը կոպիտ սխալ է գործում՝ օդային հարվածներ հասցնելով Սիրիայում և քաղաաքա-տնտեսական շատաժի այլ մեխանիզմների է դիմել։
Վստահ եմ, որ այս առճակատումը միայն ավելի է սաստկանալու ու հհնարավոր է, որ նույնիսկ Ադրբեջանի հետ անախորժություններ սկսեն, թեև վստահորեն չի կարելի պնդել այդ մասին։ Ինչևէ, հետաքրքիր է, թե հիմա ի՞նչ են ստելու մեր գրանտակերները, ի՞նչ սարսափելի հեռանկարներ է գուժելու մեզ Իգոր Մուրադյանը, ով ռուսներից շատ մենակ մի ազգի է ատում՝ հայերիս, ի՞նչ կեղծ ռազմահայրենասիրական ավանակություններով է հանդես գալու Սեֆիլայնի անվան աղանդավորական խմբակը ու այս կրկես-գազանանոցի մնացած դերասանական կազմը։ Ու հետաքրքիր է, այսքանի մեջ գոնե մեկ ազնիվ մոլորյալ կգտնվի՞, որ վեր կենա ու ներողություն խնդրի և խոստովանի, որ կամա, թե ակամա, իրենք սխալվում էին իրենց գնահատականներում ու կանպատեսումներում։ Դժվար թե․․․

No comments:

Post a Comment